Բաղայի. Իրանի պատմական վայրերի վրա ցանկացած միտումնավոր հարձակում ակնհայտ ռազմական հանցագործություն է 
https://parstoday.ir/hy/news/iran-i243436-Բաղայի._Իրանի_պատմական_վայրերի_վրա_ցանկացած_միտումնավոր_հարձակում_ակնհայտ_ռազմական_հանցագործություն_է
Արձագանքելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Գոլեստան պալատի վրա հարձակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այն անվանել է ռազմական հանցագործություն։
(last modified 2026-03-04T14:19:14+00:00 )
Մարտ 04, 2026 17:49 Asia/Tehran
  • Բաղայի. Իրանի պատմական վայրերի վրա ցանկացած միտումնավոր հարձակում ակնհայտ ռազմական հանցագործություն է 

Արձագանքելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Գոլեստան պալատի վրա հարձակմանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակն այն անվանել է ռազմական հանցագործություն։

Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Էսմայիլ Բաղային X -ում գրել է. «Թեհրանի Արգ հրապարակի վրա իրականացված հրթիռային հարձակումը, որի հետևանքով վնասվել է  Գոլեստան պալատը, որը Իրանի մայրաքաղաքի ամենամնայուն խորհրդանիշներից մեկն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր, նողկալի հանցագործություն է Իրանի մշակութային ժառանգության՝ պատմության և հին քաղաքակրթության օրրանի դեմ։
Բաղային հավելել է. «Հիմնվելով 1954 թվականի «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի, Ժնևի կոնվենցիաների 1977 թվականի լրացուցիչ առաջին արձանագրության, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության և միջազգային դատական պրակտիկայի վրա՝ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի պատմական վայրերի և մշակութային ժառանգության վրա ցանկացած դիտավորյալ հարձակում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և հստակ ռազմական հանցագործություն»։