Արաղչի. Մենք չենք հանգստանա, մինչև թշնամիների չարիքը լիովին հետ չմղվի
https://parstoday.ir/hy/news/iran-i243444-Արաղչի._Մենք_չենք_հանգստանա_մինչև_թշնամիների_չարիքը_լիովին_հետ_չմղվի
Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «ԻԻՀ զինված ուժերը չեն հանգստանա, մինչև թշնամիների չարիքը լիովին հետ չմղվի։
(last modified 2026-03-05T11:40:35+00:00 )
Մարտ 05, 2026 09:19 Asia/Tehran
  • Արաղչի. Մենք չենք հանգստանա, մինչև թշնամիների չարիքը լիովին հետ չմղվի

Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ընդգծել է. «ԻԻՀ զինված ուժերը չեն հանգստանա, մինչև թշնամիների չարիքը լիովին հետ չմղվի։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Աբբաս Արաղչին, ներկայացրել է վերջին 5 օրերի ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի իրականացրած հանցագործությունները և ասել. «Իրանի պատասխանները կրում են պաշտպանական բնույթ և ուղղված են այն բազաներին և թիրախներին, որոնք օգտագործվում են մեր երկրի դեմ ագրեսիվ գործողություններ մշակելու և իրականացնելու համար, և դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»։
Նա նաև ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և Արևմտյան Ասիայում Սիոնիստական ռեժիմի չարագործ ծրագրերին դիմակայելու համար։