Նախագահ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի դիրքորոշման համար
Մարտ 05, 2026 15:31 Asia/Tehran
Նախագահ Փեզեշքյանը իր X ցանցի օգտահաշվում գրել է.
«Իսպանիայի կառավարության պատասխանատու վերաբերմունքը ամերիկա-սիոնիստական տանդեմի կողմից մարդու իրավունքների բացահայտ խախտման և Իրանի դեմ ռազմական ագրեսիայի նկատմամբ ցույց է տալիս, որ Արևմտյան աշխարհում դեռևս կան բարոյականություն և արթուն խղճեր։
Շնորհակալ եմ Իսպանիայի իշխանությունների դիրքորոշման համար»։
Հիշեցնենք, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզը X սոցիալական ցանցում արել էր հետևյալ գրառումը․
«Պարոն Թրամփ, հավատացե՛ք պատերազմներում հաղթանակի ամենաապահով ճանապարհը այն է, որ ընդհանրապես չսկսեք որևէ պատերազմ։ Թոե՛ք աշխարհը մնա խաղաղության մեջ։ Շնորհակալություն»։