Թախթ Ռավանչի. Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին և ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i243460-Թախթ_Ռավանչի._Մենք_պաշտպանում_ենք_մեր_ժողովրդին_և_ինքնիշխանությունը
Իրանի ԱԳ նախարարի քաղաքականության գծով տեղակալը, մերժելով հարստացված ուրանի և Սպիտակ տան հետ Թեհրանի կապ հաստատելու մասին ամերիկացիների պնդումները, հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է իր ժողովրդին և ինքնիշխանությունը։
(last modified 2026-03-05T12:34:29+00:00 )
Մարտ 05, 2026 16:04 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի. Մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին և ինքնիշխանությունը

Իրանի ԱԳ նախարարի քաղաքականության գծով տեղակալը, մերժելով հարստացված ուրանի և Սպիտակ տան հետ Թեհրանի կապ հաստատելու մասին ամերիկացիների պնդումները, հայտարարել է, որ Իրանը պաշտպանում է իր ժողովրդին և ինքնիշխանությունը։

Հղում անելով իրանական MS Now հեռուստաալիքին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարարի քաղաքականության գծով տեղակալ Թախթ Ռավանչին ամերիկյան MS Now ցանցին տված հարցազրույցում ասել է. «Մեր ուղերձն այն է, որ մենք պաշտպանում ենք մեզ։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Այս պատերազմը մեզ պարտադրվել է, և մենք իրավունք ունենք պաշտպանվելու։ Մենք չենք ընտրել  պատերազմը։ Այն ԱՄՆ կառավարության և Իսրայելի ռեժիմի ընտրությունն է։ Մենք պաշտպանում ենք մեզ  ողջ ուժով։ Նրանք կարծում էին, որ կարող են դա անել մի քանի օրում, բայց սխալվեցին»։
Նա հավելել է. «Մենք պաշտպանում ենք մեր քաղաքացիական անձանց, ովքեր ծանր վիրավորվել են քաղաքացիական թիրախների վրա անխտիր հարձակումների հետևանքով: Նույնիսկ դպրոցական երեխաներն են դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների թիրախ: Հարձակումների հետևանքով նահատակվել է մոտ 170 դպրոցական աղջիկ: Նրանք հարձակվում են նույնիսկ բժշկական անձնակազմի և հիվանդանոցների վրա»: