Հեռախոսազրույց Արաղչիի և Լավրովի միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i243474-Հեռախոսազրույց_Արաղչիի_և_Լավրովի_միջև
Ռուսաստանի արտգործավարն այս հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և մի խումբ բարձրաստիճան զինվորական հրամանատարների, ինչպես նաև իրանցի քաղաքացիների նահատակության կապակցությամբ։
(last modified 2026-03-05T15:12:38+00:00 )
Մարտ 05, 2026 18:42 Asia/Tehran
  • Հեռախոսազրույց Արաղչիի և Լավրովի միջև

Ռուսաստանի արտգործավարն այս հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և մի խումբ բարձրաստիճան զինվորական հրամանատարների, ինչպես նաև իրանցի քաղաքացիների նահատակության կապակցությամբ։

Լավրովը շեշտեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի վրա հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, և ունեն շատ ծանր հետևանքներ տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կայունության ու անվտանգության համար։
Իրանի Արտգործնախարար Արաղչին, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի արտգործնախարարի հեռախոսազանգի և զորակցություն հայտնելու համար, տեղեկացրեց նրան վերջին իրադարձությունների և սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունների, այդ թվում՝ բնակելի վայրերի, դպրոցների, մզկիթների, հիվանդանոցների և փրկարարական ու ծառայություններ մատուցող կենտրոնների թիրախավորման մասին։