Ջալալի. 250-ամյա երկիրը չի կարող քաղաքականություն սահմանել հին Իրանի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i243480-Ջալալի._250_ամյա_երկիրը_չի_կարող_քաղաքականություն_սահմանել_հին_Իրանի_համար
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է. «Թշնամին բազմաթիվ սխալներ է թույլ տվել  ագրեսիայից առաջ, որոնք բացի ձախողումից և պարտությունից, այլ արդյունք չեն ունենալու»։
(last modified 2026-03-06T07:28:37+00:00 )
Մարտ 06, 2026 10:57 Asia/Tehran
  • Ջալալի. 250-ամյա երկիրը չի կարող քաղաքականություն սահմանել հին Իրանի համար

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է. «Թշնամին բազմաթիվ սխալներ է թույլ տվել  ագրեսիայից առաջ, որոնք բացի ձախողումից և պարտությունից, այլ արդյունք չեն ունենալու»։

Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ հինգշաբթի օրը, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի հետևանքով նահատակված այաթոլլահ Խամենեիի և այլ իրանցի հրամանատարների ու քաղաքացիների հիշատակին նվիրված արարողության ժամանակ, հեգնանքով դիմել է ԱՄՆ պաշտոնյաներին, ասելով. «250-ամյա երկիրը չի կարող քաղաքականություն սահմանել մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող Իրանի համար»։
Խոսելով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի մասին, նա ասել է․  «Այսօր մենք բախվել ենք թշնամու հետ, որը առաջին օրվանից ասել է. «Դուք պետք է հանձնվեք»։ Նրանք չեն խոսում հրթիռների և միջուկային զենքի մասին, նրանք խոսում են Իրանի անկախության և այն մասին, թե ինչու Իրանը նրանց դաշինքում չէ, ինչու չի վախենում ԱՄՆ-ից, ինչպես մյուս երկրները»։
Նշելով, որ իրանցի պաշտոնյաները չեն ժխտում այնպիսի խնդիրներն, ինչպիսիք են գնաճը և որոշ չարաշահումները, Ջալալին հավելել է. «Այս խնդիրների լուծումը Թրամփի զենքերը չեն։ Դրանք   պետք է լուծեն Իրանը և իրանցիները, այլ ոչ թե այն երկիրը, որն իր դաժան պատժամիջոցներով բազմաթիվ տնտեսական խնդիրներ է ստեղծել իրանցիների համար»։