ԻԻՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/iran-i243518-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակը_պատասխանել_է_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե ժամանակն է դադարեցնել պատերազմը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում գրել է.
(last modified 2026-03-07T09:11:53+00:00 )
Մարտ 07, 2026 12:41 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այն հայտարարությանը, թե ժամանակն է դադարեցնել պատերազմը, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային X-ում գրել է.

Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, 
Եկեք մի փոքր չեզոք լինենք։ 
Սա «պատերազմ» չէ. սա  ագրեսիայի ակտ է, որը սկսվել է երկու միջուկային ռեժիմների կողմից՝ Իրանի դեմ։ 
Մենք լուրջ դիվանագիտական բանակցություններ էինք իրականացնում, երբ ԱՄՆ-ն ևԻսրայելը վերջին 9 ամիսների ընթացքում երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա։ 
Դուք մտահոգված եք «գլոբալ տնտեսությանը սպառնացող լուրջ ռիսկով». իսկ ի՞նչ կասեք անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Մինաբ քաղաքում կոտորված 175 փոքրիկ հրեշտակների և շատ ուրիշների մասին, որոնք վերջին 7 օրվա ընթացքում սպանվել և վիրավորվել են Իրանի ողջ տարածքում։ 
 ՄԱԿ-ը պետք է իրավական և բարոյական պատասխանատվություն ստանձնի Իրանի դեմ այս անօրինական պատերազմի հարցում։