Բաղայիի հեգնական ուղերձը. Ամերիկյան օգնությունը կարելի է տեսնել աղջիկների դպրոցների վրա հարձակումներում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հեգնական ուղերձ է հրապարակել, որում նշել. «Դպրոցների վրա ռազմական հարձակումը Վաշինգտոնի կողմից իրանցիներին ցուցաբերվող օգնության դրսևորում է»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Իսլամական Հանրապետության ռեժիմը տապալելու համար օգնություն ուղարկելու խոստմանը, հեգնական ուղերձում նշել է, որ դպրոցների վրա հարձակումը Վաշինգտոնի կողմից իրանցիներին ցուցաբերվող օգնության դրսևորում է։
Հրապարակելով Թեհրանում ամերիկացի և սիոնիստ ագրեսորների հարձակման հետևանքով վնասված դպրոցներից մեկի լուսանկարը՝ Բաղային այս հանցագործությունը բնութագրել է որպես ԱՄՆ կառավարության երեսպաշտ մոտեցման օրինակ, որը խոստացել էր օգնել Իրանի ժողովրդին։
Նա գրառմանը կցել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի պատճառով ավերված մեկ այլ դպրոցի լուսանկարը և նշեց. «Սա Թեհրանի Նիլուֆար հրապարակում գտնվող Շահիդ Համեդանիի անվան տարրական դպրոցն է, որը դարձել է ամերիկացի և սիոնիստ ագրեսորների թիրախը»։