Այն երկրները,որոնք տարածք չեն տրամադրել Ամերիկային և Սիոնիստական ռեժիմին չեն թիրախավորվել
Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ՝ գեներալ Շեքարչի․
Այն երկրները,որոնք տարածք ու հնարավորություններ չեն տրամադրել Ամերիկային ու Սիոնիստական ռեժիմին մինչ այժմ չեն թիրախավորվել։
Հանցագործ Ամերիկայի և Սիոնիստական մանկասպան ռեժիմի ագրեսիայի առաջին իսկ օրվանից,ինչպես նախօրոք հայտարարել էինք,որտեղ որ մեր դեմ ագրեսիայի ելակետը լինի, այդ վայրը կդառնա մեր օրինական թիրախը։ Մենք դա արեցինք և թիրախավորեցինք Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ելակետը հանդիսացող բազաները,որոնք օգտագործվում էին հանցագործ Ամերիկայի կողմից ։
Սակայն մենք մեր բոլոր ջանքերը գործադրեցինք ,որպեսզի մեր մուսուլման հարևան երկրները վնաս չկրեն, նրանց ազգային ինքնիշխանության դեմ ոտնձգություն չլինի և բարի դրացիությունը շարունակվի ,և առայսօր մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս սկզբունքներին։
Այն երկրներին ,որոնք տարածք չեն տրամադրել ամերիկացիներին մեր դեմ ագրեսիա իրականացնելու համար, չենք թիրախավորել, իսկ այն երկիրները,որոնք տարածք ու հնարավորություններ տրամադրեն ամերիկացիներին ու սիոնիստներին մեր դեմ օգտագործելու համար, կթիրախավորվեն։
Նախագահ Փեզեշքյանը ևս այսօր ընդգծել է,որ մենք հարգում ենք երկրների ազգային ինքնիշխանությունը և կարևորում ենք այն։ Ինչպես կարգադրել է հարգարժան նախագահը ,այն երկրները որոնք տարածք ու հնարավորություններ չտրամադրեն Սիոնիստական ռեժիմին ու ամերիկացիներին անապահովության չեն ենթարկվելու։
Բոլոր մուսուլման երկրների անվտանգությունը Իսլամական Հանրապետության անվտանգությունն է։ Բոլորս պետք է ձեռք-ձեռքի տված ամենայն հզորությամբ գործենք ընդդեմ այս ագրեսիայի։
Մենք երբեք չենք ընկրկել և չենք ընկրկելու Ամերիկայի և Սիոնիստական ռեժիմի առջև, և ինչպես ամենայն հզորությամբ մինչ այժմ ջախջախիչ հարվածներ ենք հասցրել նրանց,նույնությամբ կշարունակենք մեր ուղին։
Նա հույս է հայտնել,որ այպիսի առաջացած հարցերը պատճառ դառնան,որ տարածաշրջանի երկրները ձեռք-ձեռքի տված տարածաշրջանից հեռացնեն իսլամական տարածքներն անապահով դարձնող ամերիկացիներին։