ԻՀՊԿ մամուլի խոսնակ. Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ու Իսրայելի հաշվարկները  ձախողվեցին
https://parstoday.ir/hy/news/iran-i243550-ԻՀՊԿ_մամուլի_խոսնակ._Իրանի_դեմ_պատերազմում_ԱՄՆ_ի_ու_Իսրայելի_հաշվարկները_ձախողվեցին
ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է. «Թշնամին կարծում էր, որ ռազմական և իրավապահ մարմինների շտաբները թիրախավորելով՝ երկրի պաշտպանական կառուցվածքը կփլուզվի»։
(last modified 2026-03-08T08:46:29+00:00 )
Մարտ 08, 2026 12:16 Asia/Tehran
  • ԻՀՊԿ մամուլի խոսնակ. Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ու Իսրայելի հաշվարկները  ձախողվեցին

ԻՀՊԿ խոսնակը հայտարարել է. «Թշնամին կարծում էր, որ ռազմական և իրավապահ մարմինների շտաբները թիրախավորելով՝ երկրի պաշտպանական կառուցվածքը կփլուզվի»։

Հղում անելով Tasnim-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԻՀՊԿ խոսնակ, բրիգադի գեներալ Ալի Մոհամմադ Նաինին ասել է. «Թշնամին Իրանի դեմ իր գործողություններում երեք սխալ հաշվարկ է արել. նախ՝ կարծելով, թե ամեն ինչ կփլուզվի 48 ժամվա ընթացքում՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին սպանելու արդյունքում։ Երկրորդ՝ կարծում էր, որ  պատերազմը կավարտվի երեք օրից։ Երրորդ՝ ամերիկացիները կանխատեսել էին, որ Իրանի դեմ կստեղծվի տարածաշրջանային և միջազգային կոալիցիա»։
Նաինին պարզաբանել է. «Երեք հաշվարկներն էլ  ամոթալիորեն ձախողվել են, և պարզ է դարձել, որ թշնամին ճիշտ պատկերացում չունի ԻԻՀ քաղաքական, ռազմական և սոցիալական իշխանության կառուցվածքի մասին»։
Նա հավելել է. «Աշխարհով մեկ տարածվեց այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անպարտելի է, և այս պատերազմում այն ավելի անպարտելի թվաց։ Պատերազմի սկզբնական ցնցումը շատ լուրջ էր, բայց այն արագորեն զսպվեց, և թշնամու ներխուժման սկսվելուց ընդամենը երկու ժամ անց սկսվեցին իրանական հրթիռային հարձակումները, որոնք թշնամին չէր հաշվարկել»։
Նաինիի խոսքով. «Թշնամին կարծում էր, որ ռազմական և իրավապահ մարմինների շտաբները թիրախավորելով՝ երկրի պաշտպանական կառուցվածքը կփլուզվի, բայց նույնիսկ ավագ հրամանատարների նահատակությունից հետո երկրի պաշտպանական և գործառնական գործընթացում որևէ բաց կամ կանգ չի նկատվել»։