Փեզեշքյան. Իրանը գլուխ չի խոնարհի զոռբայության,, ճնշման և ագրեսիայի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i243556-Փեզեշքյան._Իրանը_գլուխ_չի_խոնարհի_զոռբայության_ճնշման_և_ագրեսիայի_դեմ
ՊարսԹուդեյ. Իրանի նախագահը նշել է. Թշնամին անհեթեթ պատկերացումներ ուներ իմ խոսքերի հետ կապված , և նրա նպատակն է, որ մենք և հարևան երկրները լինենք պատերազմի մեջ:
(last modified 2026-03-08T09:49:35+00:00 )
Մարտ 08, 2026 13:19 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Իրանը գլուխ չի խոնարհի զոռբայության,, ճնշման և ագրեսիայի դեմ

ՊարսԹուդեյ. Իրանի նախագահը նշել է. Թշնամին անհեթեթ պատկերացումներ ուներ իմ խոսքերի հետ կապված , և նրա նպատակն է, որ մենք և հարևան երկրները լինենք պատերազմի մեջ:

Հղում անելով   «Մեհր» լրատվական գործակալությանը ՊարսԹուդեյը հաղորդել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը,  երկրի առողջապահական հարցերի քննարկման ժամանակ   Իրանի ժողովրդին ուղղված հայտարարել է . Թշնամին անհեթեթ պատկերացումներ ուներ իմ խոսքերի  հետ կապված , և նրա նպատակն է, որ մենք և հարևան երկրները լինենք պատերազմի մեջ, և փորձում է առաջացնել տարաձայնություն մեր և այլ երկրների միջև:
Փեզեշքյանը հիշեցրել է. Եթե ցանկանան որևէ երկրից հարձակվել և ներխուժել մեր հողի վրա, մենք ստիպված կլինենք պատասխանել այդ հարձակմանը, սակայն այդ պատասխանը չի նշանակում, որ մենք կռիվ ու տարաձայնություն ունենք այդ երկրի հետ կամ ուզում ենք անհանգստացնել այնտեղի ժողովրդին. մենք պարտավոր ենք պատասխանել:

Նա նշել է. Որքան շատ ճնշում լինի մեր ժողովրդի և հողի վրա, այնքան մեր հակահարվածի ուժը կլինի ավելի մեծ:

Փեզեշքյանը հավելել է. Մենք ամբողջ ուժով կկանգնենք նրանց դեմ, ովքեր հարձակվեն մեր երկրի վրա, հզորագույն կերպով  կպատասխանենք, և անշուշտ մեր զինված ուժերը և Բասիջի աշխարահազորայինները ամբողջ երկրում ներկա են, ամբողջ հոգով կպաշտպանեն հայրենիքը և անշուշտ կխափանեն այն երազանքը, որ նրանք  տեսել են մեզ համար: Իրանը և մեր հայրենիքը գլուխ չի խոնարհել և չի խոնարհի զոռբայության, ճնշումների և ագրեսիայի դեմ։
Վերջում Իրանի Առաջնորդության ժամանակավոր խորհրդի անդամը ընդգծել է. Չնայած Իրանում և հայրենիքում առկա բոլոր խնդիրներին ու մտահոգություններին, մենք ամբողջ սրտով, ամբողջ ժողովրդի, կուսակցությունների, խմբերի և հոսանքների մասնակցությամբ կկանգնենք թշնամու դեմ և չենք թույլ տալ, որ նրանք նվաճեն մեր երկրի մեկ անգլիական դյույմ հող: