Ղալիբաֆ. Ցանկացած հարձակման սկզբնակետը կդառնա մեր պատասխանի նպատակակետը
https://parstoday.ir/hy/news/iran-i243558-Ղալիբաֆ._Ցանկացած_հարձակման_սկզբնակետը_կդառնա_մեր_պատասխանի_նպատակակետը
ParsToday- Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը իր ուղերձում գրել է. Քանիդեռ տարածաշրջանում կան Ամերիկայի բազաները , երկրները հանգիստ չեն տեսնի:
(last modified 2026-03-08T09:59:28+00:00 )
Մարտ 08, 2026 13:29 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Ցանկացած հարձակման սկզբնակետը կդառնա մեր պատասխանի նպատակակետը

ParsToday- Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը իր ուղերձում գրել է. Քանիդեռ տարածաշրջանում կան Ամերիկայի բազաները , երկրները հանգիստ չեն տեսնի:

ParsToday-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ օրը երեկոյան X ցանցի իր օգտահաշվում գրել է. Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը հաստատված է մեր նահատակված իմամի ուղեցույցների վրա:

Նա հավելել է. Քանիդեռ տարածաշրջանում կան Ամերիկայի բազաները , երկրները հանգիստ  չեն տեսնի:

Ղալիբաֆը ավելացրել է. Իրանի բոլոր պաշտոնյաներն ու ժողովուրդը միասնական են այս սկզբունքի շուրջ:

Նա գրել է. Ամերիկա-Սիոնիստական տանդեմի ագրեսիան Ղեշմի ջրի աղազրկման գործարանի դեմ կատարվել է հարավային հարևան երկրներից մեկում գտնվող օդային բազայի աջակցությամբ:

Ղալիբաֆը նշել է. Այս բացահայտ ոճրագործությունը համապատասխան արձագանք կստանա:

Նա հիշեցրել է. Տարածաշրջանում Ամերիկայի ռազմաբազաները վերածվել են Իրանի դեմ օպերացիաների պլացդարմի: Ցանկացած հարձակման սկզբնակետը կդառնա մեր պատասխանի նպատակակետը: