Գեներալ Թալայի Նիք. Իրանի նկատմամբ թշնամու հաշվարկները հակառակ են ստացվում 
https://parstoday.ir/hy/news/iran-i243562-Գեներալ_Թալայի_Նիք._Իրանի_նկատմամբ_թշնամու_հաշվարկները_հակառակ_են_ստացվում
Pars Today- Իրանի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.֊Իրանի նկատմամբ թշնամու հաշվարկները զգալիորեն հակառակ են ստացվում։
(last modified 2026-03-08T14:33:55+00:00 )
Մարտ 08, 2026 18:03 Asia/Tehran
  • Գեներալ Թալայի Նիք. Իրանի նկատմամբ թշնամու հաշվարկները հակառակ են ստացվում 

Pars Today- Իրանի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է.֊Իրանի նկատմամբ թշնամու հաշվարկները զգալիորեն հակառակ են ստացվում։

Pars Today-ը հղում անելով Մեհր լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Թալայի Նիքը մի հեռախոսազրույցում անդրադարձել է ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի պատերազմի զարգացումներին և ասել.֊Իրանի նկատմամբ թշնամու հաշվարկները զգալիորեն հակառակ են ստացվում։

Նա այդ մասին ասել է.֊ Թշնամին սկզբում չէր ակնկալում, որ ԻԻՀ ուժը, արձագանքման արագությունն ու տարածությունը և զինվորականների հզորությունն այս մակարդակում լինի։ Իրականում թշնամու հաշվարկների սխալ լինելու պատճառներից մեկը հենց Իրանի առանձնահատկությունն ու կարողություններն են դիմադրության գործընթացում։
Գեներալ Թալայի Նիքն անդրադարձել է թշնամու նպատակներում և ստրատեգիաներում փոփոխությանը և ասել.֊ Ամերիկացի ու սիոնիստ պաշտոնյաների նպատակներում շարունակվող փոփոխությունները վկայում են նրանց թուլության և ճգնաժամի մատնված լինելու մասին։

Նա նշել է, որ թշնամու ճակատում ուժերի մոտ շարժառիթների ճգնաժամ և ժողովուրդների մոտ ԱՄՆ-ից ու սիոնիստական ռեժիմից հեռացում է  նկատվում։

Գազայի պատերազմի շրջանում ձևավորված հակասիոնիստական շարժումը և Ալ֊Աղսայի փոթորիկ գործողություններն այսօր հակաամերիկյան շարժման են վերածվել։

Իրանի պաշտպանության նախարարության խոսնակը նշել է,  որ հակաամերիկյան շարժումը շարունակվում է և այսօր աշխարհի շատ երկրներում ավելացել է Իրանի դեմ ԱՄՆ հարձակմանն ընդդիմացողների թիվը։