Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեին Իսլամական հեղափոխության նոր առաջնորդ դարձավ
https://parstoday.ir/hy/news/iran-i243568-Այաթոլլահ_Սեյեդ_Մուջթաբա_Հոսեյնի_Խամենեին_Իսլամական_հեղափոխության_նոր_առաջնորդ_դարձավ
Այաթոլլահ Խամենեիի նահատակությունից հետո, Առաջնորդության Բանիմացների ժողովն այսօր արտահերթ նիստ գումարելով, Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեիին ընտրեց որպես ԻԻՀ համակարգի երրորդ առաջնորդ։
(last modified 2026-03-09T06:41:00+00:00 )
Մարտ 09, 2026 09:02 Asia/Tehran
  • Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեին Իսլամական հեղափոխության նոր առաջնորդ դարձավ

Այաթոլլահ Խամենեիի նահատակությունից հետո, Առաջնորդության Բանիմացների ժողովն այսօր արտահերթ նիստ գումարելով, Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեիին ընտրեց որպես ԻԻՀ համակարգի երրորդ առաջնորդ։

Մի հաղորդագրությամբ Առաջնորդության Բանիմացների ժողովը ցավակցություն հայտնելով հեղափոխության նախկին առաջնորդի նահատակության կապակցությամբ և դատապարտելով ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ոտնձգությունը, հայտարարեց նոր առաջնորդի ընտրության մասին։

Հաղորդագրության մեջ ասված է.֊ Հեղափոխության առաջնորդի նահատակությունից անմիջապես հետո, չնայած պատերազմական ծանր պայմաններին և իրենց գրասենյակների ռմբակոծությանը, Առաջնորդության Բանիմացների ժողովը իր կրոնական և օրինական պարտականության համաձայն, սկսեց նոր առաջնորդի ընտրության գործընթացը։

Առաջնորդության Բանիմացների ժողովը իր պատգամավորների վճռական ձայնով, Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեիին նշանակեց և ներկայացրեց որպես ԻԻՀ սրբազան համակարգի երրորդ առաջնորդ։

Հաղորդագրության վերջում նշված է, որ Առաջնորդության Բանիմացների ժողովը Իրանի ողջ ժողովրդին կոչ է արել ուխտակցություն հայտնել նոր առաջնորդին և պահպանել միասնությունը։