ԻՀՊԿ. պատրաստ ենք զոհողության  Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i243588-ԻՀՊԿ._պատրաստ_ենք_զոհողության_Այաթուլլահ_Սեյյեդ_Մոջթաբա_Խամենեիի_համար
Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարությունում ընդգծել է Իմամ Խոմեյնիի և Այաթուլլահ Խամենեիի ժառանգությունը պահպանելու և Իրանի նոր առաջնորդի հրամաններին ենթարկվելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-03-09T11:11:11+00:00 )
Մարտ 09, 2026 14:41 Asia/Tehran
  • ԻՀՊԿ. պատրաստ ենք զոհողության  Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի համար

Pars Today - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարությունում ընդգծել է Իմամ Խոմեյնիի և Այաթուլլահ Խամենեիի ժառանգությունը պահպանելու և Իրանի նոր առաջնորդի հրամաններին ենթարկվելու անհրաժեշտությունը։

Ինչպես  հայտնում է Pars Today-ը` հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իսլամական հեղափրության պահապանների կորպուսը հայտարարությունում ընդգծել է. «Պահապանների կորպուսը, որպես գերագույն գլխավոր առաջնորդի զինվոր և հզոր բազուկ, աջակցելով Առաջնորդության Փորձագետների խորհրդի ընտրությանը, ամբողջությամբ պատրաստ է զոհողության և ենթարկվելու ներկայիս Վիլայեթ Ֆաղիհ Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի աստվածային հրամաններին , ինչպես նաև պահպանելու Իսլամական հեղափոխության արժեքներն ու մեծարգո երկու իմամներ` Իմամ Խոմեյնիի և  Այաթուլլահ Խամենեիի թանկարժեք ժառանգությունը

Իրանի պաշտպանության  և զինված ուժերի աջակցության նախարարությունն էլ իր  հայտարարությամբ ուխտակցել է   Իրանի Իսլամական հեղափրության նորընտիր առաջնորդ Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Հուսեյնի Խամենեիի հետ։ Հայտարարության մեջ ասվում է. «Անկասկած Իրանի Իսլամական արժեքների, ազատության, անկախության, զարգացման, արժանապատվության, հզորության և ազգային անվտանգության ամրապնդումն ու պաշտպանումը հուսալիորեն կշարունակվեն  ապահովված լինել մեծարգո Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեիին ենթարկվելու միջոցով»։

Իրանի զինված ուժերի շտաբը նույնպես մի հայտարարությամբ ընդգծել է. «Զինված ուժերը հայտնում են, որ Առաջնորդության Փորձագետների խորհրդի կողմից ընտրված Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիի,  որպես Վիլայեթ Ֆաղիհ, առաջնորդ և գերագույն գլխավոր հրամանատար, հրամաններին և հրահանգներին հետևելով, ավելի հզոր, ավելի ուժեղ և ավելի ջիհադական կլինեն Իսլամական հեղափոխության ձեռքբերումները պահպանելու ասպարեզում»։

Ընչազուրկների Բասիջ կազմակերպությունը ևս, տարածելով հայտարարություն, ամբողջ սրտով ուխտակցություն է  հայտնել մեծարգո Այաթուլլահ Սեյյեդ Մոջթաբա Խամենեիին , և ընդգծել է. «Հնազանդ և ենթարկվում ենք հրամաններին` ծառայելու Իրանի ազնիվ ժողովրդին և պաշտպանելու Իսլամական հեղափրության բարձրարժեք իդեալներն ու հզոր Իրանը»։