Մոհաջերանի․Թշնամու թիրախներն են՝ Իրանն ու իրանցին 
https://parstoday.ir/hy/news/iran-i243618-Մոհաջերանի_Թշնամու_թիրախներն_են_Իրանն_ու_իրանցին
Pars Today-Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է,որ Իրանի վրա հարձակվելու թշնամիների նպատակը  այս երկիրը մասնատելն է։ 
(last modified 2026-03-10T15:35:40+00:00 )
Մարտ 10, 2026 19:05 Asia/Tehran
  • Մոհաջերանի․Թշնամու թիրախներն են՝ Իրանն ու իրանցին 

Pars Today-Իրանի կառավարության խոսնակն ընդգծել է,որ Իրանի վրա հարձակվելու թշնամիների նպատակը  այս երկիրը մասնատելն է։ 

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, երեքշաբթի օրը Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին թշնամու կողմից հարձակման ենթարկված Թեհրանի Գանդի հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասել է․-«Իրանի վրա հարձակվելու թշնամիների նպատակը Իրանը մասնատելն ու կտոր-կտոր անելն է։ Նրանք թիրախավորել են Իրանն ու իրանցուն և կրակում են մարդկանց կյանքերի ուղղությամբ։ 

Մոհաջերանին նշել է․-«Չմոռանանք այն նախադասությունը,որ ամերիկացի սենատորն է ասել, թե «աշխարհի նավթի 31 տոկոսն Իրանի և Վենեսուելայի տրամադրության տակ է։ Ո՞րն է լինելու մեր մասնաբաժինը։ Մենք պետք է այդ նավթից բաժին ունենանք»։ 
Ուրեմն չմոռանանք,որ այս հարձակումների թիրախում են Իրանն ու իրանցին։ 
«Այս օրերի ընթացքում նահատակվել են 206 երեխաներ ու կանայք, որոնցից 193-ը  դեռ չէին բոլորել 18 տարին։ Ամենափոքր նահատակը եղել է 8 ամսական աղջիկ և ամենափոքր վիրավորը 4 ամսական աղջիկ։ Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մինչև այս պահը 52 առողջապահական կենտրոններ հարձակման են ենթարկվել», հավելել է Մոհաջերանին։