Իրանի բանակի խոսնակ. Թշնամու ռադարների մեծ մասը ոչնչացվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i243624-Իրանի_բանակի_խոսնակ._Թշնամու_ռադարների_մեծ_մասը_ոչնչացվել_է
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի բանակի խոսնակը ասել է, որ վերջին գործողություններում մենք կարողացել ենք, ավելի հեշտ քան նախկինում, խոցել թիրախները։
(last modified 2026-03-10T16:10:11+00:00 )
Մարտ 10, 2026 19:40 Asia/Tehran
  • Իրանի բանակի խոսնակ. Թշնամու ռադարների մեծ մասը ոչնչացվել է

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի բանակի խոսնակը ասել է, որ վերջին գործողություններում մենք կարողացել ենք, ավելի հեշտ քան նախկինում, խոցել թիրախները։

Հղում անելով Tasnim-ին՝ Pars Today-ը հաղորդել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետության բանակի խոսնակ Գեներալ Մոհամադ Աքրամի Նիան, նշելով վերջին գործողություններում բանակի հարվածային անօդաչու թռչող սարքերի արդյունավետ դերակատարությունը՝  ասել է, որ Իրանի Բանակի տեղական և առաջադեմ անօդաչու թռչող սարքերը, հիմնվելով նորագույն տեխնոլոգիաների և արդիական կառավարման և վերահսկման համակարգերի վրա, արդյունավետորեն են աշխատել թշնամու դիրքերի ոչնչացման գործում։

Նա ավելացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ուժերը, թշնամուն վճռական պատասխան տալու համար, օգտագործելով տարբեր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր, ավելի հեշտ քան նախկինում թիրախավորում են Իսրայելի ռեժիմի ռազմական բազաները։

Իրանի բանակի խոսնակը ասել է․ Հաշվի առնելով թշնամու ռադարների կարողությունների մեծ մասի ոչնչացումը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջին գործողություններում կարողացել են թիրախները խոցել ավելի բարձր ճշգրտությամբ և արդյունավետությամբ։

Նշելով, որ թշնամին օգտագործում է Իրաքի երկնքը, նա հավելել է, որ ամերիկա-իսրայելական թշնամին, հակառակ Իրաքի կառավարության կարծիքին, օգտագործում է այս երկրի օդային տարածքը Իրանի դեմ ագրեսիա իրականացնելու համար, ինչը միջազգային իրավունքի խախտում է։

Իրանի բանակի խոսնակը վերջում նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը ցանկացած ագրեսիայի և սպառնալիքի դեպքում արագ, համարժեք և վճռական պատասխան է տալիս և ամբողջովին պատրաստ է շարունակելու երկրի և վարչակարգի պաշտպանությունը։