Փեզեշքիան. Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից
https://parstoday.ir/hy/news/iran-i245340-Փեզեշքիան._Իրանը_ճնշման_և_սպառնալիքների_տակ_չի_նահանջի_իր_սկզբունքային_դիրքորոշումներից
Ընդգծելով Իրանի ժողովրդի դիմակայությունը արտաքին ճնշումների դիմաց՝ Իրանի Իսլամական Հանրապե տությունը հայտարարեց, որ Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից։ Նա պարզաբանեց. ֊Բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն չի նշանակում նահանջ կամ հանձնվել, այլ դրա նպատակն է պաշտպանել ժողովրդի իրավունքները և դիմակայել արտաքին տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների չարաշահումներին։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 10, 2026 16:26 Asia/Tehran
  • Փեզեշքիան. Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից

Ընդգծելով Իրանի ժողովրդի դիմակայությունը արտաքին ճնշումների դիմաց՝ Իրանի Իսլամական Հանրապե տությունը հայտարարեց, որ Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից։ Նա պարզաբանեց. ֊Բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն չի նշանակում նահանջ կամ հանձնվել, այլ դրա նպատակն է պաշտպանել ժողովրդի իրավունքները և դիմակայել արտաքին տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների չարաշահումներին։

ISNA-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ արտաքին ճնշումներն ու թշնամական գործողությունները, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը, չեն կարողացել թուլացնել Իրանի ժողովրդի կամքը՝ հավելելով, որ երկխոսության ուղին իմաստալից է միայն այն դեպքում, երբ այն գտնվում է փոխադարձ հարգանքի շրջանակներում և առանց ռազմական սպառնալիքների։

Նա եզրափակեց՝ ընդգծելով, որ Իրանը, հենվելով ներքին համախմբվածության և ազգային դիմադրության վրա, կդիմադրի արտաքին ճնշումներին և թույլ չի տա միակողմանի պահանջների պարտադրում։

Վերջին պատերազմին և դրա հետևանքներին անդրադառնալով՝ Մասուդ Փեզեշքիանը նաև ընդգծեց տուժած տարածքների արագ վերակառուցման և ժողովրդի համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը՝ ասելով, որ կառավարությունն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները տուժած ընտանիքներին աջակցելու համար։ 

Նա ժողովրդին և մասնավոր հատվածին   կոչ արեց լայն մասնակցություն ունենալ վերակառուցման գործընթացին և սոցիալական կարեկցանքը համարեց ճգնաժամի հաղթահարման գործոն։