Փեզեշքիան. Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից
Ընդգծելով Իրանի ժողովրդի դիմակայությունը արտաքին ճնշումների դիմաց՝ Իրանի Իսլամական Հանրապե տությունը հայտարարեց, որ Իրանը ճնշման և սպառնալիքների տակ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումներից։ Նա պարզաբանեց. ֊Բանակցությունների մասին ցանկացած խոսակցություն չի նշանակում նահանջ կամ հանձնվել, այլ դրա նպատակն է պաշտպանել ժողովրդի իրավունքները և դիմակայել արտաքին տերությունների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների չարաշահումներին։
ISNA-ի փոխանցմամբ՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ արտաքին ճնշումներն ու թշնամական գործողությունները, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքականությունը, չեն կարողացել թուլացնել Իրանի ժողովրդի կամքը՝ հավելելով, որ երկխոսության ուղին իմաստալից է միայն այն դեպքում, երբ այն գտնվում է փոխադարձ հարգանքի շրջանակներում և առանց ռազմական սպառնալիքների։
Նա եզրափակեց՝ ընդգծելով, որ Իրանը, հենվելով ներքին համախմբվածության և ազգային դիմադրության վրա, կդիմադրի արտաքին ճնշումներին և թույլ չի տա միակողմանի պահանջների պարտադրում։
Վերջին պատերազմին և դրա հետևանքներին անդրադառնալով՝ Մասուդ Փեզեշքիանը նաև ընդգծեց տուժած տարածքների արագ վերակառուցման և ժողովրդի համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը՝ ասելով, որ կառավարությունն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները տուժած ընտանիքներին աջակցելու համար։
Նա ժողովրդին և մասնավոր հատվածին կոչ արեց լայն մասնակցություն ունենալ վերակառուցման գործընթացին և սոցիալական կարեկցանքը համարեց ճգնաժամի հաղթահարման գործոն։