Արաղչին ԱՄԷ ներկայացուցչին. Դուք Իրանի դեմ ագրեսիայում ակտիվ մասնակից էիք
ԻԻՀ ԱԳ նախարարը, ի պատասխան BRICS-ի հանդիպմանն ԱՄԷ ներկայացուցչի անհիմն պնդումների, ասել է. «Դուք ակտիվ մասնակից էիք Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիայում»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հինգշաբթի օրը Նյու Դելիում կայացած BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, ի պատասխան հանդիպմանն ԱՄԷ ներկայացուցչի անհիմն պնդումների, ասել է. «Դուք խոսում եք միջազգային իրավունքի մասին, բայց խնդրում եմ ասեք, թե միջազգային իրավունքի որ մասն է թույլ տալիս աջակցել ագրեսիայի ակտին՝ առանց պատճառաբանության և առանց նախնական սադրանքի։ Երեկ պարզվեց, որ ԱՄԷ կործանիչները մասնակցել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումներին և նույնիսկ անմիջական գործողություններ են ձեռնարկել մեր դեմ։ Հետևաբար, ԱՄԷ-ն ակտիվ մասնակից է եղել այս ագրեսիայում»։
Դիմելով BRICS գագաթնաժողովում ԱՄԷ ներկայացուցչին՝ Արաղչին հավելել է. «Դուք նույնիսկ չդատապարտեցիք Իրանի Մինաբ դպրոցի վրա դաժան հարձակումը և ակտիվորեն մասնակցեցիք ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններին Իրանի դեմ՝ ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին տրամադրելով ռազմական բազաներ, օդային տարածք, հող և կառույցներ»։
Նա հավելել է. «Բոլորը գիտեն, որ մենք բանակցությունների մեջ էինք, երբ ամերիկացիներն ու իսրայելցիները հարձակվեցին մեզ վրա, և մենք զարմացանք, որ մեր եղբայրները ԱՄԷ-ում որոշեցին ակտիվորեն միանալ ագրեսորներին»։
Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը հիշեցրել է. «Այնուամենայնիվ, մենք չենք հարձակվել ԱՄԷ-ի վրա։ Մենք թիրախավորել ենք միայն ԱՄՆ ռազմական բազաները և ռազմական օբյեկտները, որոնք, ցավոք, գտնվում են ԱՄԷ տարածքում։ Մենք թիրախավորել ենք ԱՄՆ ուժերը և ԱՄՆ ռազմական համակարգերը, և որքան նրանք հարձակվել են մեզ վրա, այնքան ավելի ենք մենք պաշտպանվել»։
Արաղչին հավելել է. «Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին ԱՄԷ-ում, որպես եղբայր, ովքեր տեսան, որ ամերիկյան զորքերի և ռազմական բազաների առկայությունը իրենց երկրում չի ապահովում իրենց անվտանգությունը։ Ձեր դաշինքը իսրայելցիների հետ նույնպես չի պաշտպանել ձեզ։ Ուստի վերանայեք ձեր մտածելակերպը»։