Սալիվան. Ամերիկան ​​այսօր գտնվում է ռազմավարական փակուղու մեջ Իրանի դեմ առճակատման հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i245486-Սալիվան._Ամերիկան_այսօր_գտնվում_է_ռազմավարական_փակուղու_մեջ_Իրանի_դեմ_առճակատման_հարցում
ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը, ընդգծելով, որ այսօր Իրանի դեմ առճակատումը գտնվում է ռազմավարական փակուղու մեջ, զգուշացրել է, որ իր երկրի նախագահի վարքագիծը կարող է հանգեցնել Իրանում ավելի շատ ռազմական գործողությունների։
(last modified 2026-05-15T14:42:47+00:00 )
Մայիս 15, 2026 18:11 Asia/Tehran
  • ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվան
    ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվան

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդականը, ընդգծելով, որ այսօր Իրանի դեմ առճակատումը գտնվում է ռազմավարական փակուղու մեջ, զգուշացրել է, որ իր երկրի նախագահի վարքագիծը կարող է հանգեցնել Իրանում ավելի շատ ռազմական գործողությունների։

 

ISNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը Իրանի դեմ առճակատման մասին ասել է, որ Ամերիկան ​​այսօր գտնվում է ռազմավարական փակուղու մեջ։

Նա զգուշացրել է, որ համաձայնութհան ճանապարհը լի է վայրիվերումներով, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի կողմից ավելի շատ ռազմական գործողությունների։

 

Սալիվանն ասել է, որ Ամերիկայի հանրությունը հասկանում է Իսրայելի հետ շահերի անհամապատասխանությունը, և սա հարցեր է առաջացնում անվտանգային օգնության քաղաքականության վերաբերյալ։

Նա նշել է. «Չնայած Իրանի ռազմածովային ուժերի կարողություններին հասցված վնասին, այս երկիրը կարողացել է ամրապնդել իր դիրքերը։ Նրանք Հորմուզի նեղուցում սպառնալիքին դիմակայելու տեսական կարողությունը վերածել են դաշտում իրական կարողության։ Այս սպառնալիքը կհանգեցնի վառելիքի և ապրանքների գների բարձրացման, որն անմիջականորեն կազդի ամերիկացի սպառողի վրա, և, ինչպես սպասվում է, կազդի նաև ԱՄՆ-ի ներքին քաղաքականության վրա»։