Թեհրանի վիրավոր սինագոգը. Իրանում մուսուլմանների, հայ քրիստոնյաների և հրեաների համակեցության խորհրդանիշ
Թեհրանի Ռաֆինիա սինագոգում, որը վերջերս հարձակման էր ենթարկվել Իսրայելի կողմից, կայացել է «Համերաշխություն Թեհրանի վիրավոր սինագոգում» միջոցառումը։ Մասնակիցները շեշտել են Իրանում տարբեր կրոնների ներկայացուցիչների, մասնավորապես մուսուլմանների, քրիստոնյաների, հայերի և հրեաների միջև խաղաղ համակեցությունը: Ելույթ ունեցողները սինագոգի վրա հարձակումը համարել են ազգային միասնության և Իրանի պատմական հանդուրժողականության մշակույթի դեմ ուղղված գործողություն:
Հղում անելով Իրանում հրեաների երկար պատմությանը՝ Իրանի մշակութային ժառանգության նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի-Ամիրին ասել է, որ բոլոր իրանցիները, անկախ կրոնից կամ ազգային պատկանելությունից, միասնական են և պաշտամունքի վայրերի վրա հարձակումները մարդկությունից հեռանալու նշան են:
Adian News-ի փոխանցմամբ՝ արարողության ժամանակ ընդգծվել է, որ Իրանում սինագոգներն ու եկեղեցիները միշտ եղել են քաղաքային նորմալ կյանքի մի մասը, և որ տարբեր կրոնների հետևորդները տասնամյակներ շարունակ ապրել են միասին խաղաղ և լարվածությունից զերծ մթնոլորտում:
Իրանի հրեական համայնքի ներկայացուցիչ Մարջան Եշայային Ռաֆինիայի սինագոգը բնութագրել է որպես իրանցիների պատմական համերաշխության խորհրդանիշ՝ ասելով, որ մուսուլմանների, հայերի, քրիստոնյաների և հրեաների համակեցությունը իրանական հասարակության անսասան բնութագրիչներից մեկն է։