Դուք մեր ուժը կտեսնեք մարտադաշտում, ոչ թե սոցցանցերում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է. «Մենք նրանց դեմ չենք օգտագործել Իսլամական հեղափոխության բոլոր հնարավորությունները: Սակայն հիմա, եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիան կրկնվի, պատերազմը դուսր կգա տարածաշրջանից սահմաններից»։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, անդրադառնալով ամերիկա-սիոնիստական թշնամու անհեթեթ սպառնալիքներին, Կորպուսը նշել է․ «Ամերիկա-սիոնիստական թշնամին, որը դասեր չի քաղել Իսլամական հեղափոխության նկատմամբ կրած ռազմավարական պարտություններից և կրկին բերանը բացել է սպառնալու համար, պետք է իմանա, որ չնայած մեզ վրա հարձակվել են աշխարհի ամենաթանկ երկու բանակների բոլոր հնարավորություններով, մենք նրանց դեմ չենք օգտագործել իսլամական հեղափոխության բոլոր հնարավորությունները»:
Հայտարարության մեջ ասվում է. «Եթե Իրանի դեմ ամերիկա-սիոնիստական թշնամու ագրեսիան կրկնվի, պատերազմը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից, և Իրանի ջախջախիչ հարվածները կուղղվեն այնպիսի վայրերի դեմ, որոնց մասին դուք չեք մտածում»։
Հայտարարության մեջ ասվում է. «Մենք պատերազմի մարդիկ ենք, և դուք մեր ուժը կտեսնեք մարտադաշտում, այլ ոչ թե դատարկ հայտարարություններում և սոցցանցերում»։