Հյուսիսային Իրանի վայրի բնության արժեքավոր ժառանգությունը
Իրանական դեղին եղջերուն երկրի բնության ամենահազվագյուտ տեսակներից մեկն է։ Եղջերուն ապրում է Իրանի հյուսիսում գտնվող բնական արգելոցներում:
Մազանդարանը, և հատկապես Դաշտ-ե Նազի արգելոցը, համարվում են այս վտանգված տեսակի ամենակարևոր բնակավայրերից մեկը:
Եղջերուի ահս հազվագյուտ տեսակը, որը գիտականորեն հայտնի է որպես Dama mesopotamica, Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում է՝ նավզող թվաքանակի պատճառով։ Իրանում դրա թվաքանակը գնահատվում է մոտ 400-ից 500 առանձնյակ:
Հղում անելով IRNA-ին՝ Pars Today-ը հայտնում է, որ Մազանդարանի Միանդրուդ շրջանում գտնվող Դաշտ-ե Նազի արգելոցը, որպես իրանական դեղին եղջերուի բազմացման կենտրոն, կարևոր դեր է խաղում այս տեսակի պոպուլյացիայի պաշտպանության և ավելացման գործում: