Ղալիբաֆ. Թշնամին կրկին կզղջա Իրանի վրա հարձակվելու համար
Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը օգտագործել են հրադադարի հնարավորությունը իրենց պաշտպանական կարողությունները վերականգնելու և ամրապնդելու համար և այժմ գտնվում են այնպիսի պատրաստվածության մակարդակի վրա, որը, ցանկացած նոր հարձակման դեպքում, թշնամուն կստիպի զղջալ։
Անդրադառնալով վերջին զարգացումներին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ թշնամին, հակառակ իր պնդումների, կանգնած է ռազմավարական մարտահրավերի առջև, և Իրանի դեմ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները Միացյալ Նահանգներում ներքին ճգնաժամ են հարուցել։ Նա հավելել է, որ բենզինի գների աճը, գնաճը, բանկային տոկոսադրույքները և հանրային դժգոհությունը մեծ ճնշում են գործադրել ԱՄՆ կառավարության վրա։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հայտնում է, որ անգամ Դոնալդ Թրամփի որոշ կողմնակիցներ Իրանի դեմ պատերազմը համարում են «Իսրայելի պատերազմ» և նշում, որ այն հակասում է ԱՄՆ նախագահի նախընտրական խոստումներին։
Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի ոժղովուրդը երբեք չի հանձնվի ճնշմանը և ահաբեկչությանը։