Ղալիբաֆ. Իրանի արձագանքը ցանկացած նոր ամերիկյան արկածախնդրության ավելի հզոր կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i245734-Ղալիբաֆ._Իրանի_արձագանքը_ցանկացած_նոր_ամերիկյան_արկածախնդրության_ավելի_հզոր_կլինի
Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց մարտունակությունը հրադադարի ընթացքում, և ԱՄՆ-ի ցանկացած նոր գործողությունների դեպքում Իսլամական Հանրապետության արձագանքը կլինի ավելի հզոր և դառը, քան անցյալում։
(last modified 2026-05-23T13:20:59+00:00 )
Մայիս 23, 2026 16:49 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Իրանի արձագանքը ցանկացած նոր ամերիկյան արկածախնդրության ավելի հզոր կլինի

Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը վերականգնել են իրենց մարտունակությունը հրադադարի ընթացքում, և ԱՄՆ-ի ցանկացած նոր գործողությունների դեպքում Իսլամական Հանրապետության արձագանքը կլինի ավելի հզոր և դառը, քան անցյալում։

Ղալիբաֆը, գնահատելով Պակիստանի աջակցությունը պատերազմի և դրան հաջորդած բանակցությունների ընթացքում, ասել է, որ Իրանը չի նահանջի իր ժողովրդի իրավունքներից և ազգային շահերից և չի վստահի այն կողմին, որը ազնիվ չէ։ Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը դիվանագիտության ոլորտում հզորությամբ կպաշտպանի իր իրավունքները, ինչպես որ արել է մարտադաշտում։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը, Իրանի խորհրդարանի նախագահը քննադատել է ԱՄՆ-ի գործունեությունը և հայտարարել, որ Վաշինգտոնը պատերազմը սկսել է բանակցությունների կեսին, ապա կոչ է արել բանակցություններ սկսել այն ավարտելու համար։ Նա նաև հրադադարի ընթացքում ծովային շրջափակումը համարել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների խախտման օրինակ։