Փեզեշքիան. Իրանը չի ձգտում միջուկային զենքի
Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների գործընթացին անդրադառնալով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աշխարհին վստահեցնել, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել: Նա ընդգծեց, որ Իրանը ցանկանում է կայունություն տարածաշրջանում, և որ հենց սիոնիստական ռեժիմն է փորձում պահպանել պատերազմն ու անապահովությունը տարածաշրջանում:
Փեզեշքիանը նաև մատնանշեց իրանական բանակցային թիմի դիրքորոշումները և նշեց, որ Թեհրանը չի նահանջի բանակցություններում Իրանի ժողովրդի արժանապատվությունից, շահերից և իրավունքներից, և որ ցանկացած համաձայնագիր պետք է ձևավորվի փոխադարձ հարգանքի և Իրանի օրինական իրավունքների պահպանման հիման վրա:
ILNA-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահը Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպություն կատարած այցի շրջանակներում ասել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ձգտում անկարգությունների տարածաշրջանում և միշտ կարևորել է քաղաքական և դիվանագիտական լուծումները: