Բաղայի. ԱՄՆ-ն փորձարկել է հրթիռը Լամերդի բնակելի տարածքի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i245842-Բաղայի._ԱՄՆ_ն_փորձարկել_է_հրթիռը_Լամերդի_բնակելի_տարածքի_դեմ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ֆարս նահանգի Լամերդ քաղաքի բնակելի թաղամասի և մարզադահլիճի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառել է հրթիռ, որը արձակվել է դրա ավերման ուժը փորձարկելու նպատակով: Հարձակման արդյունքում զոհվել է 24 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 130-ը։
(last modified 2026-05-26T12:46:43+00:00 )
Մայիս 26, 2026 16:15 Asia/Tehran
  • Բաղայի. ԱՄՆ-ն փորձարկել է հրթիռը Լամերդի բնակելի տարածքի դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ֆարս նահանգի Լամերդ քաղաքի բնակելի թաղամասի և մարզադահլիճի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառել է հրթիռ, որը արձակվել է դրա ավերման ուժը փորձարկելու նպատակով: Հարձակման արդյունքում զոհվել է 24 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 130-ը։

Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, ParsToday-ը հաղորդել է, որ Էսմայիլ Բաղային խորհրդարանում «Մեհր» և «Լամերդ» քաղաքների պատգամավորի հետ հանդիպումից հետո ասել է, որ փետրվարի 28-ին հրթիռային հարձակման ժամանակ PrMS կոչվող չորս հրթիռներ հարվածել են բնակելի տարածքին, և զոհերի թվում եղել են երկու տարեկան երեխա, դեռահաս մարզիկներ, քաղաքացիական կանայք և տղամարդիկ ։
Բաղային հավելել է, որ հրթիռները հարվածելուց առաջ պայթել են օդում՝ վերածվելով ավելի քան 180,000 վոլֆրամե բեկորների։ Նա ընդգծել է, որ ապացույցները ցույց են տալիս, որ այս հարձակումը նպատակային գործողություն էր՝ հրթիռների ավերման ուժը փորձարկելու համար և ռազմական հանցագործության օրինակ է, որը պետք է հետապնդվի միջազգային դատարաններում։