Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ․ Ապագա բանակցությունները չեն նշանակի հակառակորդի դիրքորոշման ընդունում
https://parstoday.ir/hy/news/iran-i246784-Իրանի_Իսլամական_հեղափոխության_առաջնորդ_Ապագա_բանակցությունները_չեն_նշանակի_հակառակորդի_դիրքորոշման_ընդունում
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է, որ ապագայում կայանալիք անմիջական բանակցությունները չեն նշանակի հակառակորդի տեսակետների ընդունում»։
(last modified 2026-06-19T08:13:17+00:00 )
Հունիս 19, 2026 10:50 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ․ Ապագա բանակցությունները չեն նշանակի հակառակորդի դիրքորոշման ընդունում

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Մուջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է, որ ապագայում կայանալիք անմիջական բանակցությունները չեն նշանակի հակառակորդի տեսակետների ընդունում»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ առաջնորդը ուղերձ է հղել ժողովրդին՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հետ։

Ուղերձում նշվում է.

 

«Հայրենասեր և հավատարիմ իրանցի ժողովուրդ,

Ինչպես արդեն տեղեկացել եք, Իրանի և ԱՄՆ-ի նախագահների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս փուլին հասնելու ճանապարհին պատասխանատու պաշտոնյաները, առաջնորդվելով ազգային շահերով և բարի մտադրություններով, զգալի ջանքեր են գործադրել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը, գտնվելով դժվար իրավիճակում, այս գործընթացն առաջ մղելու համար կիրառել է տարբեր լծակներ։

Անձամբ ես սկզբունքորեն այլ տեսակետ ունեի, սակայն հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք տվել են նախագահը՝ որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար և խորհրդի մյուս անդամները՝ Իրանի ժողովրդի և դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, և այն հանգամանքը, որ նրանք ստանձնել են ամբողջ պատասխանատվությունը, ես թույլատրել եմ այս գործընթացը։ Նախագահը նաև հավաստիացրել է, որ եթե ամերիկյան կողմը հանդես գա չափազանցված կամ անընդունելի պահանջներով, Իրանը դրանք չի ընդունի։

Այս պահից սկսած մենք՝ իրանցի ժողովուրդը և ես՝ որպես ձեր ծառայող, սպասելու ենք հայտարարված պայմանների գործնական իրականացմանը։ Միաժամանակ ակնհայտ է, որ ապագայում կայանալիք անմիջական բանակցությունները չեն նշանակի հակառակորդի դիրքորոշման ընդունում։

Հուսով եմ, որ Աստծո ողորմությամբ և իմամ Մահդիի բարեխոսությամբ Իրանի արժանապատիվ ժողովրդին բաժին կհասնեն նոր հաջողություններ և ձեռքբերումներ»։