Հրապարակվել են Հորմուզի նեղուցով նավերի անցման պայմանները
Պակիստանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում, Հորմուզի նեղուցում նավերի անցման կառավարման մարմինը հրապարակել է նոր ուղեցույցներ։
Պարսից ծոցի ջրային ուղիների կառավարման մարմինը իր հայտարարությունը տարածել է X հարթակում՝ նշելով, որ համապատասխան պետական կառույցների հրահանգներից հետո սահմանված ժամանակահատվածում կթույլատրվի այն նավերի անցումը, որոնք նախապես հայտ կներկայացնեն և կբավարարեն սահմանված պահանջները։
Հայտարարության համաձայն՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար նավատերերը պարտավոր են հայտերը ներկայացնել պաշտոնական ալիքներով՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր տեխնիկական և երթուղային տվյալները։
Հաստատված դիմումի ուղիներն են՝
Պաշտոնական կայք՝ PGSA.ir
Էլեկտրոնային փոստ՝ [email protected]
Կարևոր նշումներ․
1․ Նավերի անցման դիմումների ընդունման և մշակման միակ պաշտոնական հարթակներն են նշված կայքը և էլեկտրոնային փոստը։
2․ Դիմումներում պարտադիր է նշել նավի վստահելի և գործող կապի ուղիները։
3․ Նավերի խցանումներից և ուշացումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հայտը ներկայացնել նեղուց հասնելուց առնվազն 48 ժամ առաջ՝ ամբողջական տվյալներով։
4․ 60-օրյա ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվի, իսկ անվտանգության, էկոլոգիական և ապահովագրական ծառայությունների ծախսերը կհոգա Իրանի կառավարությունը։
5․ Անվտանգ նավարկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր նավի անցման ժամանակացույցը և երթուղին պետք է նախապես համաձայնեցվեն համապատասխան մարմինների հետ․ կանոնների խախտման պատասխանատվությունը կրում է նավի սեփականատերը։