Նորդուզ․Հայաստանի ռազմավարական հնարավորությունը տարածաշրջանի նոր միջանցքներում
https://parstoday.ir/hy/news/iran-i246850-Նորդուզ_Հայաստանի_ռազմավարական_հնարավորությունը_տարածաշրջանի_նոր_միջանցքներում
Հաշվի առնելով իրանական առևտրի անցման աճը՝ ծովային երթուղիներից ցամաքային երթուղիների, Նորդոզի սահմանը և Հայստանի երթուղին դարձել են տարածաշրջանի կարևոր տարանցիկ առանցքներից մեկը։
(last modified 2026-06-20T14:15:48+00:00 )
Հունիս 20, 2026 17:42 Asia/Tehran
  • Նորդուզ․Հայաստանի ռազմավարական հնարավորությունը տարածաշրջանի նոր միջանցքներում

Հաշվի առնելով իրանական առևտրի անցման աճը՝ ծովային երթուղիներից ցամաքային երթուղիների, Նորդոզի սահմանը և Հայստանի երթուղին դարձել են տարածաշրջանի կարևոր տարանցիկ առանցքներից մեկը։

Թեհրանի և Երևանի միջև սահմանային ենթակառուցվածքների ամրապնդումը և մաքսային խորհրդակցությունները ցույց են տալիս, որ երկու երկրները ձգտում են հեշտացնել առևտուրը և մեծացնել այս միջանցքի թողունակությունը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի մաքսային ծառայության ղեկավարը հայտարարել է Հայաստանի դեսպանի հետ սահմանային խոչընդոտները վերացնելու վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Այս մոտեցումը Նորդուզի դիրքն ավելի ակնառու է դարձրել Իրանի առևտրային ռազմավարության մեջ։
Հայաստանի համար ևս այս երթուղու զարգացումը կարևոր տնտեսական և աշխարհաքաղաքական հնարավորություն է։ Այս համագործակցության ամենակարևոր նվաճումներից կլինեն տարանցիկ եկամուտների ավելացումը, Երևանի դերի ամրապնդումը Հյուսիս-Հարավ միջանցքում և Պարսից ծոցը Կովկասի և Եվրասիական շուկաների հետ կապելը։