Փեզեշքիան. Մենք չենք վախենում պատերազմից, բայց պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում
https://parstoday.ir/hy/news/iran-i246872-Փեզեշքիան._Մենք_չենք_վախենում_պատերազմից_բայց_պատերազմը_ոչ_մեկի_շահերից_չի_բխում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. -Մենք չենք վախենում պատերազմից, բայց պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։
(last modified 2026-06-21T12:09:05+00:00 )
Հունիս 21, 2026 15:31 Asia/Tehran
  • Փեզեշքիան. Մենք չենք վախենում պատերազմից, բայց պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է. -Մենք չենք վախենում պատերազմից, բայց պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում։

Ըստ Pars Today-ի՝ հղում անելով IRNA-ին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը Թեհրանում կայացած դրամավարկային և բանկային քաղաքականության 33-րդ համաժողովում ասել է. «Պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում, և դրա շարունակությունը ոչ մի խմբի օգուտ չի բերելու։ Միջազգային հետազոտությունները նույնպես վկայում են այն մասին, որ պատերազմը խոչընդոտում է տնտեսական աճին ու զարգացմանը և տարածում աղքատությունը։ Սա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատերազմից։ Իրանի զինված ուժերը և Իրանի ժողովուրդը ցույց են տվել, որ հզոր կանգնած են և եթե պատերազմը շարունակվի, կշարունակեն հզորությամբ»։

Նշելով, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման կետերը հիմնականում Իրանի ժողովրդի շահերից են բխում, Փեզեշքիանը հավելել է. «Ամերիկան ձգտում է, որ մենք չունենանք ատոմային ռումբ։ Այս հարցը շեշտել է նաև Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդը, և մենք բազմիցս ընդգծել ենք դա»։