Բանակի ցամաքային ուժերի հրամանատար. Իրանը լիարժեք պատրաստակամությամբ կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i246956-Բանակի_ցամաքային_ուժերի_հրամանատար._Իրանը_լիարժեք_պատրաստակամությամբ_կանգնած_է_ցանկացած_սպառնալիքի_դեմ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, շեշտելով զինված ուժերի լիարժեք պատրաստակամությունը սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է, որ ստորաբաժանումների՝ առաջադեմ համակարգերով, սպառազինություններով և սարքավորումներով վերազինման գործընթացը շարունակվում է թափով՝ երկրի մարտունակությունը բարձրացնելու և պաշտպանական զսպումն ուժեղացնելու նպատակով:
(last modified 2026-06-23T14:16:35+00:00 )
Հունիս 23, 2026 17:43 Asia/Tehran
  • Բանակի ցամաքային ուժերի հրամանատար. Իրանը լիարժեք պատրաստակամությամբ կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատարը, շեշտելով զինված ուժերի լիարժեք պատրաստակամությունը սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է, որ ստորաբաժանումների՝ առաջադեմ համակարգերով, սպառազինություններով և սարքավորումներով վերազինման գործընթացը շարունակվում է թափով՝ երկրի մարտունակությունը բարձրացնելու և պաշտպանական զսպումն ուժեղացնելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Pars Today»-ը՝ վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, գնդապետ Ալի Ջահանշահին՝ Իրանի հարավ-արևելքում տեղակայված ստորաբաժանումներից կատարած այցի ընթացքում, հայտարարել է, որ բանակի զորքերն օժտված են բարձր ոգով, ուժեղ մոտիվացիայով և լիարժեք պատրաստակամությամբ ու զգոնությամբ իրականացնում են իրենց առաքելությունները: Նա շեշտել է, որ զինված ուժերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել Իրանի անվտանգությունը, անկախությունը և արժանապատվությունը:

Ջահանշահին նաև մարտունակության շարունակական բարելավումը համարել է բանակի ցամաքային ուժերի ամենակարևոր առաջնահերթությունը և հավելել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման համար օգտագործվում են պաշտպանական արդյունաբերության, գիտատեխնիկական ձեռնարկությունների, առաջատար մասնագետների և ինքնաբավության ջիհադի կենտրոնների ներուժը: Նա, անդրադառնալով սիոնիստական ռեժիմի և գերիշխանության համակարգի սպառնալիքներին, ընդգծել է պատրաստակամության, հզորության պահպանման և երկրի պաշտպանական կարողությունների մշտական ամրապնդման անհրաժեշտությունը: