Փեզշեքիան. Մինչև վերջին պահը պայքարելն ավելի կարևոր է, քան հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i247264-Փեզշեքիան._Մինչև_վերջին_պահը_պայքարելն_ավելի_կարևոր_է_քան_հաղթանակը
Pars Today - Իրանի նախագահը սոցիալական ցանցերում Իրանի ազգային հավաքականի անդամներին ուղղված ուղերձում գրել է. «Գիտական աշխատանքը, մարտական ոգու պահպանումը, անդադար զարգացումը և բարձր մոտիվացիան ապագայում հաղթանակի պայմաններն են»։
(last modified 2026-07-02T07:21:35+00:00 )
Հուլիս 02, 2026 10:42 Asia/Tehran
  • Փեզշեքիան. Մինչև վերջին պահը պայքարելն ավելի կարևոր է, քան հաղթանակը

Pars Today - Իրանի նախագահը սոցիալական ցանցերում Իրանի ազգային հավաքականի անդամներին ուղղված ուղերձում գրել է. «Գիտական աշխատանքը, մարտական ոգու պահպանումը, անդադար զարգացումը և բարձր մոտիվացիան ապագայում հաղթանակի պայմաններն են»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսության լրատվական բաժնին, Իրանի նախագահ Մասուդ Պեզշեկյանը չորեքշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում հետևյալ բովանդակությամբ ուղերձ է հրապարակել. «Աստված ուժ ու կորով պարգևի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին, ովքեր այսօր վերադարձան սիրելի Իրան: Ամբողջ հոգով և մինչև վերջին պահը ջանք թափելն ու պայքարելն ավելի կարևոր է, քան հաղթանակը»։

Փեզշեքիանը նշել է. «Գիտական ​​աշխատանքը, մարտական ​​ոգու պահպանումը, անդադար զարգացումը և բարձր մոտիվացիան ապագայում հաղթանակի պայմաններն են»։