Ղալիբաֆ. Պետք է ելնենք և աշխարհին փոխանցենք Իրանի ժողովրդի վրեժխնդրության կոչը
Pars Today - Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը իր ուղերձում, որը հղել է Իրանի ժողովրդին՝ մասնակցելու Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հուղարկավորությանը, գրել է. «Մենք պետք է ոտքի կանգնենք և աշխարհին փոխանցենք ժողովրդի վրեժխնդրության կոչը»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձի տեքստը հետևյալն է.
Հանուն բարեգութ և ողորմած Աստծու
Իրանի մեծ, հավատարիմ և հպարտ ժողովուրդ
Այսօր սիրելի Իրանը կանգնած է իր պատմության մեծագույն իրադարձություններից մեկի ստեղծման շեմին, այն օրվա, երբ մի ժողովուրդ՝ սիրով, հավատարմությամբ լի սրտերով և հրաժեշտի խոր ցավով լցված, գալիս է ճանապարհելու մի մեծ մարդու, ով իր օրհնյալ կյանքը նվիրել է իսլամի, Իրանի անկախության, ժողովրդի արժանապատվության և Իսլամական հեղափոխության վեհ գաղափարների պաշտպանությանը, մի մարդու, ով, ներկայացնելով իր երկրի ազնիվ և հպարտ ժողովուրդը, երբեք չի խոնարհվել համաշխարհային բռնատիրության առջև և դեմ է կանգնել բռնությանը, մինչև չի նվաճել տղամարդկային նահատակության գագաթնակետը։
Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ, Նորին Գերազանցություն Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի մաքրեմաքուր մարմնի հուղարկավորությունը պարզապես հրաժեշտի արարողություն չէ, այլ ժողովրդի ուխտի նորացում՝ նահատակների փառահեղ ճանապարհի, Իսլամական հեղափոխության արժեքների և այն ուխտի հետ, որը պաշտպանել և պաշտպանում են այս երկրի սերունդները։ Ուխտ, որը կնքվել է դեռևս մեծն իմամ Խոմեյնու հետ և մինչև իրենց վերջին շունչը։
Այսօր պատմության աչքերը ուղղված են Իրանին։ Ձեր՝ մեծ ժողովրդի, միլիոնավոր մարդկանց հերոսական ներկայությունը կլինի սիրո և հավատարմության դրսևորում, ներկայություն, որը, Աստծո կամքով, այս հրաժեշտը կդարձնի մարդկության պատմության մեջ ամենամեծ և ամենաերկարատև հրաժեշտը, հերոսապատում, որը աշխարհին կցույց տա ժողովրդի հոգու մեծությունը։
Ես հրավիրում եմ Իրանի ողջ ժողովրդին, եռանդալից երիտասարդությանը, նահատակների և վետերանների ընտանիքներին, այս երկրի եռանդուն տղամարդկանց և կանանց, և ճշմարտության ճանապարհի բոլոր սիրահարներին իրենց հրաշալի ներկայությամբ փառավոր էջ բացել իսլամական Իրանի պատմության մեջ և ևս մեկ անգամ ցույց տալ, որ Իրանի ժողովուրդը վճռորոշ պահերին կանգնած է ամուր, միասնական և անսասան իր ուխտի կողքին։ Մենք պետք է ոտքի կանգնենք և ժողովրդի վրեժխնդրության կոչը հղենք աշխարհին, որպեսզի աշխարհը իմանա, որ Իրանի ազնիվ և պատվավոր ժողովուրդը չի լռի համաշխարհային բռնակալների առջև և չի մոռանա իր իմամի թափած արյունը։
Ես նաև հրավիրում եմ Իրանի բոլոր ազնիվ և գիտակից ժողովրդին, ինչպես միշտ, զոհաբերության, կարեկցանքի և պատասխանատվության ոգով, օգնել պատասխանատու մարմիններին այս մեծ արարողությունը հնարավորինս շքեղ անցկացնելու գործում։ Մենք պետք է միասին աշխատենք՝ ծառայելու ուխտավորներին և մասնակիցներին, պահպանելու կարգ ու կանոնը և ուղեկցելու մասնակիցներին, որպեսզի այս ազգային հերոսապատումը արժանվույնը մատուցի նահատակ առաջնորդին և այս պատմական պահը գրանցվի մարդկության պատմության մեջ որպես Իրանի ժողովրդի և աշխարհում ազատություն ձգտողների անսասանության անհերքելի փաստաթուղթ։
Այսօր այս արարողությանը ուղղված յուրաքանչյուր քայլ կրոնական հարգանքի տուրք է ժողովրդին նվիրված մոջահեդին, և այս ողբերգության վրա հոսող յուրաքանչյուր արցունք ժողովրդի խորը կապի նշան է իր ազնիվ ծառաների հետ, և հավատարմության յուրաքանչյուր կոչ վկայություն է նահատակների արյունով ոռոգված ուղու շարունակության մասին։
Թող Աստված այդ նահատակ և մոջահեդ առաջնորդի վեհ հոգին մերձեցնի մարգարեների, աստվածային սրբերի և ճշմարտության ճանապարհի նահատակների հետ, և թող Նա օգնի որպեսզի Իրանի մեծ ժողովրդը արժանանա՝ Իմամ Զամանի ուշադրությանը, և քաջարի, իմաստուն ու սգավոր առաջնորդ` Նորին գերազանցություն Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեյի հրամանի ներքո շարունակի ընթանալ արժանապատվության, առաջընթացի և փառքի ճանապարհով։