Տարբեր երկրների պատվիրակությունները հարգել են Իրանի նահատակ առաջնորդի հիշատակը
Թեհրանի իմամ Խոմեյնու Մոսալլայում մեկնարկել է օտարերկրյա պատվիրակությունների և հյուրերի կողմից Իրանի նահատակ առաջնորդի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման արարողությունը։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարբեր երկրների կրոնական և հասարակական գործիչներ, ինչպես նաև քաղաքական պատվիրակություններ, ժամանել են Թեհրան՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակ առաջնորդ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի հիշատակին։
Արարողությանը մասնակցել են Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Թուրքիայի, Իրաքի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունգարիայի և Բանգլադեշի կրոնական առաջնորդներ, ինչպես նաև Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչներ։
Իրանի առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև Ինդոնեզիայից և Աֆղանստանից ժամանած կրոնական գիտնականներ ու մտավորականներ, ինչպես նաև Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Մարոկկոյի և Թուրքիայի Դիմադրության ճակատների ներկայացուցիչներ։
Այաթոլլահ Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաև Իսպանիայից, Էկվադորից և Բոլիվիայից ժամանած մշակութային գործիչներ։
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ հրաժեշտի արարողությանը մասնակցել են շուրջ 100 երկրների պաշտոնական պատվիրակություններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հանրային գործիչներ։ Նրանց թվում են 8 պետությունների ղեկավարներ և 12 խորհրդարանների նախագահներ։