Իրանի նահատակ առաջնորդի բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i247350-Իրանի_նահատակ_առաջնորդի_բազմամիլիոնանոց_հրաժեշտի_արարողությունը_Թեհրանում
Իրանի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան մոսալլայում՝ միլիոնավոր սգավորների մասնակցությամբ։
(last modified 2026-07-04T08:46:23+00:00 )
Հուլիս 04, 2026 09:46 Asia/Tehran
  • Իրանի նահատակ առաջնորդի բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունը Թեհրանում

Իրանի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան մոսալլայում՝ միլիոնավոր սգավորների մասնակցությամբ։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի նահատակության կապակցությամբ ստեղծված կազմակերպչական շտաբը հայտարարել է, որ հրաժեշտի, թաղման, հոգեհանգստյան աղոթքի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-5-ը՝ Թեհրանի իմամ Խոմեյնու անվան մոսալլայում։

Ծրագրի համաձայն՝ հուլիսի 6-ին հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղոմ քաղաքում, հուլիսի 9-ին՝ Մաշհադում, որտեղ նախատեսված է իմամի հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայր տարածքում։

Հայտարարվել է, որ հուլիսի 8-ին հրաժեշտի և սգո արարողություններ կանցկացվեն նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքներում։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 3-ին, Թեհրանում անցկացվել էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների, ինչպես նաև տարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչների պաշտոնական հարգանքի տուրքի մատուցման արարողությունը։