Իրանի նահատակ առաջնորդի բազմամիլիոնանոց հրաժեշտի արարողությունը Թեհրանում
Իրանի իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հրաժեշտի արարողությունը մեկնարկել է շաբաթ առավոտյան Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան մոսալլայում՝ միլիոնավոր սգավորների մասնակցությամբ։
Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի նահատակության կապակցությամբ ստեղծված կազմակերպչական շտաբը հայտարարել է, որ հրաժեշտի, թաղման, հոգեհանգստյան աղոթքի և հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-5-ը՝ Թեհրանի իմամ Խոմեյնու անվան մոսալլայում։
Ծրագրի համաձայն՝ հուլիսի 6-ին հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղոմ քաղաքում, հուլիսի 9-ին՝ Մաշհադում, որտեղ նախատեսված է իմամի հուղարկավորությունը՝ Իմամ Ռեզայի սրբավայր տարածքում։

Հայտարարվել է, որ հուլիսի 8-ին հրաժեշտի և սգո արարողություններ կանցկացվեն նաև Նաջաֆ և Քարբալա քաղաքներում։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 3-ին, Թեհրանում անցկացվել էր աշխարհի տարբեր երկրների ղեկավարների, պաշտոնյաների, ինչպես նաև տարբեր կրոնների և դավանանքների ներկայացուցիչների պաշտոնական հարգանքի տուրքի մատուցման արարողությունը։