ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար․ Թշնամուն տրվող պատասխանները շարունակվելու են
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավին, հեղափոխության նահատակ առաջնորդի հոգեհանգստի արարողության կապակցությամբ հղած ուղերձում ընդգծել է, որ շարունակվելու է զինված ուժերի ղեկավարության կողմից հայտարարված ուղին և թշնամուն հասցվող կոշտ և անսպասելի հարվածները վերջ չունեն։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում կատարելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, գեներալ Մուսավին իր ուղերձում հարգանքի տուրք է մատուցել հեղափոխության նահատակ առաջնորդին և հայտարարել, որ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերն շարունակելու են նրա ուղին և կյանքի են կոչելու նախանշված նպատակներն ու իդեալները։
Նրա խոսքով՝ այս ուժերի շարժման ուղղությունը նույն ճանապարհն է, որը սահմանել է հեղափոխության առաջնորդ այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Խամենեին, և թշնամու յուրաքանչյուր գործողություն կարժանանա համարժեք պատասխանի։
Դիմելով Իրանի ժողովրդին, նա նշել է, որ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի զինծառայողները ժողովրդի անունից պատասխանելու են թշնամու գործողություններին։ Նա նաև շեշտել է, որ սպառնալիքներին հակազդելու և երկրի անվտանգությունն ու շահերը պաշտպանելու գործընթացը շարունակվելու է ամբողջ հզորությամբ։