Սպահանի կրոնական փոքրամասնությունները վերահաստատել են Իրանում խաղաղ համակեցությունն ու ազգային միասնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i247378-Սպահանի_կրոնական_փոքրամասնությունները_վերահաստատել_են_Իրանում_խաղաղ_համակեցությունն_ու_ազգային_միասնությունը
Իրանի կենտրոնում գտնվող Սպահանի հայ, հրեական և զրադաշտական համայնքների պատգամավորներն ու անդամները, մասնակցելով Իրանի նահատակված առաջնորդի հիշատակի միջոցառումներին, վերահաստատել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապահովված են խաղաղ համակեցությունը, ազգային միասնությունը և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։
(last modified 2026-07-04T14:41:20+00:00 )
Հուլիս 04, 2026 17:19 Asia/Tehran
  • Սպահանի կրոնական փոքրամասնությունները վերահաստատել են Իրանում խաղաղ համակեցությունն ու ազգային միասնությունը

Իրանի կենտրոնում գտնվող Սպահանի հայ, հրեական և զրադաշտական համայնքների պատգամավորներն ու անդամները, մասնակցելով Իրանի նահատակված առաջնորդի հիշատակի միջոցառումներին, վերահաստատել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապահովված են խաղաղ համակեցությունը, ազգային միասնությունը և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

Նրանք, հիշեցնելով Սպահանում կրոնական փոքրամասնությունների բազմադարյա ներկայությունը, բարձր են գնահատել այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի դերը քաղաքացիական իրավունքների պաշտպանության, մարդկային արժանապատվության պահպանման և միաստվածային կրոնների հետևորդների միջև համերաշխության ամրապնդման գործում։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով IRNA-ին, հայ, հրեական և զրադաշտական համայնքների ներկայացուցիչները առանձին զրույցներում նշել են, որ նահատակված առաջնորդի քայլերը՝ ուղղված կրոնական փոքրամասնությունների օրինական իրավունքների պաշտպանությանը, որոշ իրավական խնդիրների լուծմանը և կրոնական արարողությունների ազատ իրականացման ապահովմանը, նպաստել են ազգային համերաշխության ամրապնդմանը։ Նրանք նաև ընդգծել են, որ Իրանում տարբեր կրոնների հետևորդների միջև դարավոր խաղաղ համակեցության ավանդույթը շարունակվում է։
Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Գեղարդ Մանսուրյանը, խոսելով ազգային արժեքների նկատմամբ հայ համայնքի երկարամյա նվիրվածության մասին, անդրադարձել է նահատակված առաջնորդի աջակցությանը հայկական համայնքին։ Նա նաև հիշեցրել է առաջնորդի դիրքորոշումը, որով վերջինս դեմ էր Կովկասի տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։
Քահանա Վարդան Աղաբաբայանը նշել է, որ նահատակված առաջնորդի հանդիպումները հայ նահատակների ընտանիքների հետ և նրա ուշադրությունը կրոնական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ ազգային միասնության վառ դրսևորումներից էին։
Սպահանի հրեական և զրադաշտական համայնքների ներկայացուցիչները նույնպես, ընդգծելով կրոնական փոքրամասնությունների հավատարմությունը Իրանին, հայտարարել են, որ ազգային միասնությունը, հրեականության և սիոնիզմի միջև հստակ տարբերակումը, ինչպես նաև երկրի բոլոր քաղաքացիների խաղաղ համակեցությունը պետք է շարունակեն պահպանվել։