Նահատակ առաջնորդ իմամ Խամենեիի աճյունի մոտ կատարվել է հոգեհանգստյան աղոթք
Իրանի ժողովրդի ներկայությամբ, այաթոլլահ Ջաֆար Սոբհանին Թեհրանի իմամ Խոմեյնու անվան մոսալլայում հոգեհանգստյան աղոթք կատարել նահատակ առաջնորդ, մեծ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների համար։
IRNA-ի հաղորդմամբ՝ աղոթքը կատարվել է երեք փուլով։ Առաջին փուլում աղոթք է կատարվել Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ, այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիի համար։ Երկրորդ փուլում աղոթք է կատարվել սեյեդե Բոշրա Հոսեյնի Խամենեիի, մեսբահոլհոդա Բաղերիի և Զահրա Հադդադ Ադելի համար։ Երրորդ փուլում աղոթք է կատարվել նահատակ առաջնորդի թոռնուհու՝ Զահրա Մոհամմադի Գոլփայեգանիի համար։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով նահատակված Իրանի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի արարողությունը, մեկնարկել է հուլիսի 4-ի վաղ առավոտյան՝ Թեհրանի իմամ Խոմեյնու մեծ մոսալլայում։
Հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ անցկացվող այս պատմական արարողությունը ոչ միայն վերջին հրաժեշտն է նահատակ առաջնորդին, այլև նոր երդում՝ հավատարիմ մնալու Իսլամական հեղափոխության, իսլամի, երկրի անկախության և նահատակների իդեալներին։
Նահատակ առաջնորդի, մեսբահոլհոդա Բաղերի Քանիի, Բոշրա Խամենեիի, Զահրա Հադդադ Ադելի և Զահրա Մոհամմադի Գոլփայեգանիի աճյունների հրաժեշտի արարողությունը կշարունակվի մինչև կիրակի երեկո՝ Թեհրանի Իմամ Խոմեյնու մոսալլայում։
Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի վերջին հրաժեշտի արարողություը կշարունակվի Ղոմում՝ հուլիսի 7-ին և Մաշհադում՝ հուլիսի 9-ին, որտեղ նա կհուղարկավորվի իմամ Ռեզայի սրբավայրում։
Նահատակ առաջնորդի հիշատակին նվիրված հատուկ հրաժեշտի և սգո արարողություններ կանցկացվեն նաև Իրաքի Նաջաֆ և Քարբալա քաղաքներում՝ հուլիսի 8-ին։