Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ. «Այս օրերին ձեր հայացքն ուղղեք Իրանին»
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդն Իրանի թշնամիներին ուղղված ուղերձում հայտարարել է. «Այս օրերին ձեր հայացքն ուղղեք Իրանին։ Սա այն նույն Իրանն է, որի մասին կարծում էիք, թե մի քանի օրում կկարողանաք ծնկի բերել»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ հղում անելով «Ֆարս» լրատվական գործակալությանը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը X սոցիալական ցանցում հրապարակած ուղերձում, անդրադառնալով Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին Իրանի ժողովրդի լայնածավալ մասնակցությանը, ընդգծել է. «Առաջիկա մի քանի օրերին ձեր հայացքն ուղղեք Իրանին։ Սա այն նույն Իրանն է, որի մասին կարծում էիք, թե մի քանի օրում կկարողանաք ծնկի բերել»։

Ուղերձում նաև ասվում է. «Մարդկանց այս հոծ բազմությունը, որն այսօր իր առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողության ժամանակ հավաքվել է, բարձրաձայնում է երկու կարգախոս՝ դիմադրություն թշնամիների դեմ և վրեժ՝ Իրանի նահատակ առաջնորդի արյան համար»։