Իրանում մեկնարկել է նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի սգո արարողությունը
Երկուշաբթի առավոտյան, միլիոնավոր սգավորների մասնակցությամբ, Թեհրանում մեկնարկել է Իրանի նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի անդամների հրաժեշտի սգո արարողությունը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանցիներն այսօր վերջին հրաժեշտն են տալիս նահատակ այաթոլլահ սեյեդ Ալի Խամենեիին, սեյեդե Բուշրա Հոսեյնի Խամենեիին, մեսբահոլհոդա Բաղերիին, Զահրա Հադադ Ադելին և Զահրա Մոհամմադի Գոլփայեգանիին։
Հայտարարվել է, որ նահատակ առաջնորդի և նրա ընտանիքի անդամների հհրաժեշտի սգո արարողությունը կշարունակվի հուլիսի 7-ին (սուրբ Ղոմ քաղաքում և 9-ին Մաշհադում, որտեղ նրանց աճյունները հողին կհանձնվեն իմամ Ռեզայի սրբավայրում։
Հուլիսի 8-ին նահատակ առաջնորդի հրաժեշտի հատուկ արարողություններ կանցկացվեն նաև Իրաքի Նաջաֆ և Քերբելա քաղաքներում։
Հուլիսի 5-ին այաթոլլահ Ջաֆար Սոբհանին Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան մոսալլայում հոգեհանգստյան աղոթք էր կատարել նահատակ այաթոլլահ ալ-ուզմա Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների աճյունների մոտ։