Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին վերանշանակվել է Իրանի դատական իշխանության ղեկավար
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ սեյեդ Մոջթաբա Խամենեիի հրամանագրով հոջաթոլէսլամ վալմուսլիմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեիին վերանշանակվել է Իրանի դատական իշխանության ղեկավարի պաշտոնում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Գնահատելով Ձեր արժեքավոր և անկեղծ ջանքերը՝ և հիմք ընդունելով Սահմանադրության 157-րդ հոդվածը, Ձեզ նշանակում եմ դատական իշխանության ղեկավարի պաշտոնում։
Մեր նահատակ առաջնորդի կողմից առաջադրված պահանջներն ու հանձնարարականները, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 28-ին իմ ուղերձում նշված դրույթները կարող են նպաստել դատական համակարգի վերափոխմանը, զարգացմանը և ցանկալի դատական իշխանության ձևավորմանը։
Հույս եմ հայտնում, որ Ձեր, ինչպես նաև դատավորների և դատական համակարգի մյուս աշխատակիցների կրկնապատկված ջանքերի շնորհիվ Իրանի ժողովուրդը կօգտվի այդ աշխատանքի արդյունքներից։
Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեի» ։