Բաղայի․ Իրանը մեկ ամբողջական մարմին է
https://parstoday.ir/hy/news/iran-i247742-Բաղայի_Իրանը_մեկ_ամբողջական_մարմին_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, արձագանքելով «Հարավային Իրան» ձևակերպման կիրառմանը, հայտարարել է, որ Իրանը բաժանված չէ հյուսիսի, հարավի, արևելքի կամ արևմուտքի․ այն մեկ ամբողջական մարմին և անբաժանելի հայրենիք է։
(last modified 2026-07-16T08:05:37+00:00 )
Հուլիս 16, 2026 11:10 Asia/Tehran
  • Բաղայի․ Իրանը մեկ ամբողջական մարմին է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, արձագանքելով «Հարավային Իրան» ձևակերպման կիրառմանը, հայտարարել է, որ Իրանը բաժանված չէ հյուսիսի, հարավի, արևելքի կամ արևմուտքի․ այն մեկ ամբողջական մարմին և անբաժանելի հայրենիք է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ X-ում արած գրառման մեջ Բաղային նշել է, որ նրանք, ովքեր դիտավորյալ օգտագործում են «Հարավային Իրան» արտահայտությունը, փորձում են լսարանի մոտ ձևավորել աշխարհագրական հատվածների բաժանված երկրի պատկերացում։

Նրա խոսքով՝ Իրանն անհնար է մասնատել ոչ աշխարհագրական սահմաններով, ոչ էլ բառերով։ «Իրանը չունի հյուսիս, հարավ, արևելք կամ արևմուտք. Իրանը մեկ ամբողջական մարմին է, մեկ անբաժանելի հոգի», – գրել է նա։

Բաղային հավելել է, որ երկրի լեռներից մինչև ծովի խորքերը, արևակեզ ափերից մինչև անապատների խաղաղությունը՝ այդ հողի յուրաքանչյուր մասն Իրանի անբաժանելի մասն է։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատմության խորքից եկող մեծ սիրտ է, որը հազարավոր տարիներ շարունակ բաբախել է, վերքեր ստացել ու դիմակայել փորձություններին, սակայն երբեք չի դադարել ապրել։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իրանցի երկրի ամբողջ տարածքը համարում է մեկ միասնական հայրենիք, որի նկատմամբ տածում է խոր սեր և հավատարմություն: