Գեներալ Մոհեբի․ նոր պատերազմի դեպքում մենք ավելի հզոր ավերիչ ուժով զինատեսակներ կկիրառենք
https://parstoday.ir/hy/news/iran-i249246-Գեներալ_Մոհեբի_նոր_պատերազմի_դեպքում_մենք_ավելի_հզոր_ավերիչ_ուժով_զինատեսակներ_կկիրառենք
ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Հոսեյն Մոհեբին, անդրադառնալով Իրանի հրթիռային կարողություններին, հայտարարել է, որ դրանց մարտագլխիկների ավերիչ հզորությունը զգալիորեն գերազանցում է նախորդ պատերազմներում օգտագործված նմուշներին։ Նրա խոսքով՝ նոր պատերազմի սկսվելու դեպքում Իրանի զինատեսակները բոլոր առումներով էապես կտարբերվեն նախկիններից։
(last modified 2026-08-21T08:17:56+00:00 )
Օգոստոս 21, 2026 11:37 Asia/Tehran
  • Գեներալ Մոհեբի․ նոր պատերազմի դեպքում մենք ավելի հզոր ավերիչ ուժով զինատեսակներ կկիրառենք

ԻՀՊԿ խոսնակ, գեներալ Հոսեյն Մոհեբին, անդրադառնալով Իրանի հրթիռային կարողություններին, հայտարարել է, որ դրանց մարտագլխիկների ավերիչ հզորությունը զգալիորեն գերազանցում է նախորդ պատերազմներում օգտագործված նմուշներին։ Նրա խոսքով՝ նոր պատերազմի սկսվելու դեպքում Իրանի զինատեսակները բոլոր առումներով էապես կտարբերվեն նախկիններից։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ գեներալ Հոսեյն Մոհեբին, անդրադառնալով Իրանի սպառազինության հնարավորություններին և երկրորդ ու երրորդ պարտադրված պատերազմներից հետո իրանական հրթիռների մարտագլխիկների հզորացմանը, ասել է․ «Իրանը օրեցօր առաջընթաց է գրանցում ռազմական սպառազինության բոլոր ոլորտներում։ Մենք զենքերը արտադրում ենք ավելի ճշգրիտ, ավելի մեծ ավերիչ ուժով և ավելի նոր տեխնոլոգիաներով հագեցած»։

Գեներալ Մոհեբին շարունակել է․ «Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա, անկասկած, Իրանի զինատեսակները կտարբերվեն նախկիններից։ Այդ տարբերությունը կարող է դրսևորվել մարտագլխիկների նոր սերնդով, հարվածի ճշգրտությամբ, հրթիռների հեռահարությամբ կամ ցանկացած այլ ոլորտում»։

ԻՀՊԿ-ի խոսնակը, ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի դադարեցրել սպառազինության արտադրությունն ու զարգացումը, նշել է․ «Մենք ամեն օր առաջընթաց ենք գրանցում, և այս ոլորտում ցանկացած զարգացում հնարավոր է»։