Իրանում հայտնաբերվել է գազի հանքավայր՝ ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետր պաշարով
https://parstoday.ir/hy/news/iran-i249334-Իրանում_հայտնաբերվել_է_գազի_հանքավայր_ավելի_քան_200_միլիարդ_խորանարդ_մետր_պաշարով
Իրանում հայտնաբերվել է գազի հանքավայր՝ ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետր ծավալ պաշարով։ Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
(last modified 2026-08-23T14:11:57+00:00 )
Օգոստոս 23, 2026 16:51 Asia/Tehran
  • Իրանում հայտնաբերվել է գազի հանքավայր՝ ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետր պաշարով

Իրանում հայտնաբերվել է գազի հանքավայր՝ ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետր ծավալ պաշարով։ Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։

«Հայտնաբերվել է ավելի քան 7500 միլիարդ  խորանարդ ֆուտ գազ։ Ավելի քան 72% արդյունահանման գործակցի դեպքում ավելի քան 5700 միլիարդ   խորանարդ ֆուտ գազ արդյունահանելու հնարավորություն կա»,-Փաքնեժադի խոսքերը փոխանցում է «Fars»-ը։

ՌԻԱ Նովոստիի հաշվարկների համաձայն՝ հայտնաբերված գազի պաշարների ծավալը համարժեք է ավելի քան 200 միլիարդ խորանարդ մետրի, իսկ հնարավոր արդյունահանման ծավալը՝ ավելի քան 160 միլիարդ խորանարդ մետրի։

Նավթի նախարարը նշել է, որ գազի նշված ծավալը համարժեք է այն ծավալին, որը «Հարավային Փարս» հանքավայրի մշակման մեկ փուլը կարող է ապահովել 15 տարվա ընթացքում։