Փեզեշքիան․ Բժշկական հանրության ցուցաբերած սխրանքներն անմոռանալի են
https://parstoday.ir/hy/news/iran-i249338-Փեզեշքիան_Բժշկական_հանրության_ցուցաբերած_սխրանքներն_անմոռանալի_են
Իրանի նախագահն ասել է․ «12-օրյա պատերազմում, Ռամազանի պատերազմում և դրանից առաջ բժշկական հանրության ցուցաբերած սխրանքներն անմոռանալի են»։
(last modified 2026-08-23T13:51:45+00:00 )
Օգոստոս 23, 2026 17:20 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ Բժշկական հանրության ցուցաբերած սխրանքներն անմոռանալի են

Իրանի նախագահն ասել է․ «12-օրյա պատերազմում, Ռամազանի պատերազմում և դրանից առաջ բժշկական հանրության ցուցաբերած սխրանքներն անմոռանալի են»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ հղում անելով IRIB-ի լրատվական գործակալությանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ երեկոյան Թեհրանի Միլադ աշտարակի համաժողովների դահլիճում, Բժշկի օրվան նվիրված «Իրանի առողջապահության անվանի գործիչների մեծ համաժողովի» ընթացքում, նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հավակնորդների հանցագործությունների ապացույցները լիովին ակնհայտ են, հավելել է․ «Թշնամիները կարծում էին, թե կարող են մեծանուն անձանց նահատակելով մեկ-երկու օրվա ընթացքում ծնկի բերել Իսլամական Հանրապետությունը։ Սակայն ժամանակը լավ ապացուցեց, որ նման պատմություն և մշակույթ ունեցող ժողովուրդը հեշտությամբ չի հանձնվում և երբեք չի խոնարհվի բռնության առջև»։
Խոսքը շարունակելով՝ Փեզեշքիանը, գնահատել է Սրբազան պաշտպանության տարիներին և վերջին պատերազմներում բժշկական հանրության աննախադեպ դերը, նշելով․ «Սխրանքները, որոնք դուք՝ սիրելիներս, կերտել եք 12-օրյա պատերազմում, Ռամազանի պատերազմում և դրանից առաջ, իրոք բացառիկ ու անմոռանալի են»։