Գեներալ-մայոր Հաթեմի․ հաղթանակի ամրապնդման հիմքում ուժն է
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հաթեմին ասել է․ «Հաղթանակի ամրապնդման հիմքում ուժն է, և այս պատմական փուլում Իրանի զինված ուժերի առաքելությունն է ուժի ավելացմանը զուգահեռ բարձրացնել պատրաստվածության մակարդակը՝ վերջնական հաղթանակին հասնելու համար»։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բանակի գլխավոր հրամանատարը և մի խումբ հրամանատարներ ու փոխհրամանատարներ, հանդիպել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնակատար, գեներալ-բրիգադ սեյեդ Մաջիդ Էբնոլռեզայի հետ։
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ պատերազմի անվիճելի հաղթողը Իրանն է, հայտարարել է․ «Թշնամին չհասավ իր հայտարարած նպատակներից և ոչ մեկին, իսկ պատերազմի գնահատման որոշոիչ չափանիշը նպատակների իրականացման աստիճանն է։ Զինված ուժերը խոչընդոտեցին թշնամու նպատակների իրականացմանը»։
Գեներալ-մայոր Հաթեմին հավելել է․ «Իրանն այս պատերազմից հետո ավելի ամուր է ու ավելի կանգուն։ Պատերազմից հետո աշխարհը հասկացել է Իրանի իրական հզորությունը և ավելի մեծ հարգանքով է վերաբերվում մեր երկրին։ Այսօր տարբեր ժողովուրդներ հիացմունքով են վերաբերվում Իրանի՝ բռնապետական ուժի դեմ դիմակայությանը և ներքին կարողություններին ապավինելուն»։
Անդրադառնալով թշնամիների խաբեություններին և խոստումների դրժմանը, ինչպես նաև Իրանի ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմին, նա ասել է․ «Իրանի զինված ուժերի դեմ պարտությունից հետո թշնամին կրկին փորձում է ժողովրդին հրահրելու միջոցով հասնել իր նպատակներին, սակայն Իրանի իրազեկ և հեղափոխական ժողովուրդը, ինչպես հեղափոխությանը հաջորդող տարիներին, հաստատակամ և կոշտ պատասխան կտա այս դավադրություններին»։
Նշելով, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդի վրեժը հաստատուն է, իրական և անմոռանալի, Հաթամին ընդգծել է․ «Այս ճանապարհի անհրաժեշտ պայմանը պատրաստվածության մակարդակի բարձրացումն ու ներքին ուժի շարունակական ավելացումն է»։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարը նշել է․ «Թշնամու յուրաքանչյուր գործողության կարձագանքենք մի քանի անգամ ավելի մեծ ուժով, որպեսզի նրանք իրենց հաշվարկներում հասկանան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է իր և Իրանի ժողովրդի պաշտպանության հարցում։ Սա մեր հստակ ուղերձն է աշխարհին»։