Բաղայի. Իրականության խեղաթյուրումը չի կարող քողարկել ԱՄՆ-ի կողմից պայմանագրերի բազմակի խախտումները
https://parstoday.ir/hy/news/iran-i251038-Բաղայի._Իրականության_խեղաթյուրումը_չի_կարող_քողարկել_ԱՄՆ_ի_կողմից_պայմանագրերի_բազմակի_խախտումները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի այն պնդմանը, թե Իրանը կորցրել է համաձայնության հասնելու հնարավորությունը, ընդգծել է. «Պատմական իրողությունների խեղաթյուրումը չի կարող թաքցնել ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների բազմակի խախտման իրողությունը»։
(last modified 2026-10-08T13:38:40+00:00 )
Հոկտեմբեր 08, 2026 17:07 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի
    Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայի

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի այն պնդմանը, թե Իրանը կորցրել է համաձայնության հասնելու հնարավորությունը, ընդգծել է. «Պատմական իրողությունների խեղաթյուրումը չի կարող թաքցնել ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների բազմակի խախտման իրողությունը»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ի հաղորդումը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն պնդմանը, թե «Իրանը մի քանի անգամ բաց է թողել համաձայնության հասնելու հնարավորությունը», ասել է. պատմական իրողությունների խեղաթյուրումը չի կարող հանրային կարծիքի հիշողությունից ջնջել ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների բազմակի խախտման փաստը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների բազմակի խախտումներին, այդ թվում՝ 2018 թվականին միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալուն, դիվանագիտական գործընթացների խափանմանը և բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ռազմական ագրեսիային, ինչպես նաև դրանից հետո հունիսի 18-ի փոխըմբռնման խախտմանը՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է տարածաշրջանում անապահովության, ինչպես նաև ամբողջ աշխարհում, այդ թվում հենց իր տարածքում այդ անապահովության տնտեսական հետևանքների համար։

Նա ասել է. «Ուրիշներին մեղադրելն ու հակասական հայտարարությունները չեն կարող ստվերել ԱՄՆ-ի և աշխարհի հանրության՝ անօրինական պատերազմի և իրականացված հանցագործությունների պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու պահանջը»։

Խոսելով Իրան-ԱՄՆ բանակցություններում վերջին զարգացումների մասին, Բաղային ասել է. «Բոլոր ոլորտներում պարտադրված պատերազմին վերջ տալու և Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի տարածաշրջանում անվտանգությունը վերականգնելու Իրանի պայմանները հստակ և ներկայացվել են, և մյուս կողմի առաջարկներին անհրաժեշտ պատասխանը նույնպես կներկայացվի միջնորդների միջոցով»։

Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության հետ կապված դիվանագիտական գործընթացներին, նա ասել է. «Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության կարևորությունը, որը, ցավոք, խաթարվել է ԱՄՆ-ի սադրիչ գործողությունների հետևանքով, Իրանի Իսլամական Հանրապետության համար, անկասկած, ավելի մեծ է, քան ցանկացած այլ կողմի համար։ Այդ պատճառով Իրանը, խորհրդակցելով Օմանի հետ՝ որպես այս ջրային ճանապարհի մյուս ափամերձ պետության, ոչ մի ջանք չի խնայել Հորմուզի նեղուցում անվտանգությունը վերականգնելու համար»։

Նա ընդգծել է. Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունների գործընթացը հաջողությամբ է ընթանում, և կողմերը, համաձայնության գալով Հորմուզի նեղուցում անվտանգ երթուղիների աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ, նաև փոխըմբռնման են հասել այն հարցում, թե ինչպես է այդ հարցը ներկայացվելու համապատասխան միջազգային կառույցի մակարդակով, ինչը շուտով կիրականացվի։